Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close

Gratsia Rehabilitation Center

Հասցե` Աշտարակի Խճուղի 50-1
Աշխատակիցների քանակ` 51-150
Կայք` https://gratsia.am
Հեռ.` +374 96 200077
Մեր մասին

Գրացիա վերականգնողական կենտրոն հիմնադրվել է 1992թ. ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման նպատակով, Հայաստանում Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի ծրագրի շրջանակում:

Այն հանդիսանում է միակ վերականգնողական կենտրոնը ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՊՀ երկրներում և Մերձավոր Արևելքում:

Կենտրոնի կառուցմանը մասնակցել են Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի 26 երկրներ և 6 անդամ-կառավարություններ:

Իր գործունեության ընթացքում կենտրոնում արդեն բուժվել և իրենց առողջությունն են վերականգնել շուրջ 10 000 հիվանդ Հայաստանից, ԱՊՀ-ից, Եվրոպայից և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներից: Կենտրոնում տարեկան կտրվածքով բուժում է ստանում 900-1000 հաշմանդամ, 280 վետերան, 5 փախստական, սոցիալապես անապահով խավի մոտ 526 ներկայացուցիչ:

Կատարվում են նաև դիսպանսեր տնային այցելություններ հաշվառման վերցրած ողնաշարի և ողնուղեղի վնասվածքով հաշմանդամ հիվանդներին՝ ցուցաբերելով բժշկական օգնություն և հետազոտում:

Ի հավելումն ընդհանուր և ողնաշարային վերականգնման, հաճախորդներին հնարավորություն է տրվում նաև զբաղվել սպորտով: Կենտրոնի սպորտային համալիրը իրականացնում է բասկետբոլի, վոլեյբոլի, աէրոբիկայի, սեղանի թենիսի և լողի պարապմունքներ:

Կենտրոնի “Փարոս” երգչախումբը և բասկետբոլի “Կիլիկիա” թիմը պարբերաբար մասնակցում են սահմանափակ կարողությունների տեր մարդկանց համար տարբեր երկրներում կազմակերպվող համերգներին և մրցումներին:

Առավելություններ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Parental leave
Ծնողական արձակուրդ

Աշխատանք Gratsia Rehabilitation Center-ում

Ընկերությունն այս պահին չունի թափուր աշխատատեղեր

Փնտրեք աշխատանք նմանատիպ ընկերություններում կամ բաժանորդագրվեք Gratsia Rehabilitation Center-ի էջին` ընկերության հրապարակած աշխատատեղերի վերաբերյալ ծանուցումներ ստանալու համար
address
Հասցե
Աշտարակի Խճուղի 50-1
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 96 200077
Industry
Ոլորտ
Առողջապահություն, Բժշկություն