Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ
ՖԻՆ ԼԱԲ ՍՊԸ
Ֆին Լաբ ՍՊ ընկերությունը հաշվապահական և խորհրդատվական ծառայությունների ոլորտում իր ուրույն տեղն ու դերակատարումն ունեցող փորձառու և հեղինակավոր մասնագետներով համալրված ընկերություն է, որը հիմնադրվել է 2020 թվականին:
Ընկերությունը համագործակցում է տարբեր ոլորտների կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նորաստեղծ բիզնեսների հետ՝ ապահովելով ամբողջական հաշվապահական սպասարկում, հարկային խորհրդատվություն, ֆինանսական հաշվառում և բիզնես գործընթացների կազմակերպում։
Զարգացնելով հաշվապահական հաշվառման աութսորսինգի ուղղությունը՝ ընկերությունը ձեռք է բերել բազմաթիվ գործընկերներ և այդ ոլորտում բարձր վարկանիշ: Յուրաքանչյուր հաճախորդի համար ստեղծում ենք առաձնահատուկ գործընկերային հարաբերություններ և կարևորում նրանցից ստացված յուրաքանչյուրի արձագանքը` ձգտելով բավարարել բոլոր հաճախորդների սպասելիքները և հաստատել ամուր ու երկարատև գործընկերային հարաբերություններ:
Ֆին Լաբ ՍՊԸ-ն կդառնա Ձեր ֆինանսական լաբորատորիան:
Մենք կարևորում ենք երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների ստեղծումը՝ հիմնված վստահության, թափանցիկության և աշխատանքի բարձր որակի վրա։