Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close

«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ

16 բաժանորդ
Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31
Աշխատակիցների քանակ` 1-15
Կայք` www.borsa.am
Հեռ.` 011526185
Մեր մասին

«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱՆ» հիմնադրվել է 2007 թվականի մարտի 13-ին, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տեսքով (մինչև 16․03․2023թ․ «Ակսոն» ապրանքահումքային բորսա» ՍՊԸ): Բորսայի հիմնադիրներ` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ անձինք, իրենց մասնակցությամբ բորսայի ստեղծման նպատակը դիտարկել են հայաստանյան ապրանքային շուկայի կանոնակարգման և զարգացման տեսանկյունից:

Ի շնորհիվ իր գործունեության ընթացքում ձեռք բերված փորձի և բազմաթիվ գործընկերների վստահությանը, բորսան շարունակում է համագործակցել մի շարք պետական գերատեսչությունների, բազմաթիվ խոշոր և միջին ձեռնարկությունների, բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական այլ անձանց հետ, մատուցելով բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ:

Բորսայի գործունեության պատշաճ մակարդակն ապահովվում են համապատասխան որակավորում ստացած աշխատակիցները, պայմանագրային հիմունքներով բորսայի հետ համագործակցող տարբեր ոլորտների մասնագետները և փորձագետները:

Կիրառելով բորսային վաճառքների և մատուցվող ծառայությունների նոր գործիքներ ու ընդգրկելով նոր ոլորտներ, բորսան ավելացնում է գործարքների քանակը և դրանց ծավալները, շարունակելով զբաղեցնել ՀՀ տնտեսական դաշտում իր ուրույն տեղը: 

Բորսան մատուցում է բարձրակարգ ծառայություններ, որոնք անմիջապես առնչվում են իր բուն գործունեության հետ և ապահովում  դրա պատշաճ մակարդակը, ինչպես նաև ծառայություններ, որոնք կիրառվում են  տնտեսության տարբեր  ոլորտներում:

Տրամադրվում է խորհրդատվություն, այդ թվում` իրավական, ֆինանսավարկային և տնտեսական այլ ոլորտներում:

Բորսայի կողմից իրականացվում է ցանկացած գույքի գնանշում` որոշակի ժամանակաշրջանում ձևավորված կամ  գործող կողմնորոշիչ արժեքների տրամադրմամբ, ինչպես նաև գույքային իրավունքի, ռիսկերի, բաժնետոմսերի,  անշարժ ու շարժական գույքի և այլ ապրանքանյութական արժեքների գնահատում` սեղմ ժամկետներում:

Բորսայի հարթակում պարբերաբար իրականացվում է բազմանուն գույքերի աճուրդային վաճառք` «դասական» և «հոլանդական» եղանակներով, ապահովելով ճկուն գնային քաղաքականություն` պահանջարկի ու առաջարկի համադրման ուղղությամբ:

Բորսան իրականացնում է նաև մրցույթներ, լավագույն առաջարկներն ընտրելու նպատակով: Այս գործընթացի հրապարակայնությունը և ՀՀ օրենսդրությանը համապատասխանությունն ապահովվում է մրցութային հանձնաժողովը, որը կազմված է բորսայի արհեստավարժ աշխատակիցներից, լրակազմվում է պատվիրատուի ներկայացուցչով, իսկ  անհրաժեշտության դեպքում`  նաև հրավիրյալ մասնագետներով:

Մեր արժեքները

Օտարման կազմակերպման ընթացքում բորսան իր հաշվին իրականացնում է լայնածավալ գովազդային միջոցառումներ մամուլով, հեռուստատեսությամբ, համացանցով, նաև իր պաշտոնական կայքում ու բորսային լոտացուցակներում համապատասխան տեղեկատվության տեղադրմամբ, ապահովելով վաճառողների և գնորդների առավել լայն շրջանակների մասնակցությունը բորսային առևտրին:

«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱՆ» վստահեցնում է, որ իր կողմից կիրառվող գործիքների և աշխատակազմի մասնագիտական ունակությունների շնորհիվ, կարող է նպաստել բորսայի գործընկերների և պատվիրատուների մոտ առկա պահանջների բավարարմանը` ծառայությունների ամբողջական փաթեթի մատուցմամբ կամ առանձին գործառույթների  իրականացմամբ:

Աշխատանք «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ում

Ընկերությունն այս պահին չունի թափուր աշխատատեղեր

Փնտրեք աշխատանք նմանատիպ ընկերություններում կամ բաժանորդագրվեք «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի էջին` ընկերության հրապարակած աշխատատեղերի վերաբերյալ ծանուցումներ ստանալու համար
address
Հասցե
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31
address
Աշխատակիցների քանակ
1-15
website
Կայք
Phone
Հեռ.
011526185
Սոցիալական ցանցեր