Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

«Էլեկտրիկա Գռուպ» ՍՊԸ
«Էլեկտրիկա Գռուպ» ՍՊԸ
«Էլեկտրիկա Գռուպ» ՍՊԸ գործունեությունը սկսել է 2009 թվականին՝ ունենալով արտադրական ուղղվածություն։ Որպես «Էլեկտրիկա» խանութ-սրահների ցանց սպառողներին հանդես ենք եկել ավելի ուշ։ Առաջին խանութ-սրահը բացվել է 2015 թվականի ապրիլի 1-ին, Երևանում և հիմա սպառողներին ներկայանում ենք 7 խանութ-սրահներով։ Նույն թվականին սկսվել են արտերկրներ արտահանումները՝ առաջինը հարևան Վրաստանի Հանրապետություն, հետո՝ Ռուսաստանի Դաշնություն։ Ընկերությունը զբաղվում է նաև ՀՀ տարածքում մեծածախ վաճառքով։
Ընկերությունը ներկայումս ունի 2 հիմնական ուղղվածություն՝ Լուսավորություն և Հոսանքի մոնտաժման պարագաներ։ Վերջին տարիներին զարկ ենք տվել սեփական ապրանքների արտադրությանը, որոնք սպառողներին ներկայանում են Electrica և EL Light ապրանքանիշերով։ Այս ամենի հետ մեկտեղ շարունակելով համագործակցությունը միջազգային բրենդների հետ: Լուսատեխնիկայի և Էլեկտրոմոնտաժային ապրանքների վաճառքով տեղական շուկայում առաջնային դիրքերում ենք։
Մենք զբաղվում ենք նաև ներկայացված ապրանքատեսակների երաշխիքային և ետերաշխիքային սպասարկումով, որն իրականացնում ենք մեր ընկերության կողմից ստեղծված սերվիս կենտրոնում։
Մեր խանութ-սրահներում սպասարկման գրավական է հանդիսանում սպասարկման բարձր որակն ու ազնվությունը, ինչպես նաև թիմի կողմից ստեղծվող ջերմ միջավայրը։
Ընկերության կորպորատիվ մշակույթն է արժևորել յուրաքանչյուր աշխատակցի ներուժը ընկերության զարգացման գործում, առաջնահերթություն սահմանելով ՝ նոր ավելի բարձր թափուր պաշտոններում հենց աշխատակիցներից ընտրության կատարումը։
Գին-Մեզ մոտ գները հասանելի են բոլորի համար
Որակ-Ապրանքատեսականին և արտադրանքը աչքի են ընկնում բարձր որակով
Ճկունություն-Ունենք ծառայությունների տեսակներ՝ վերանորոգում, մետաղամշակում, պրոֆիլի կտրում/հավաքում, փոշեներկում, որոնց միջոցով սպառողների պահանջները բավարարում ենք 90 և ավել տոկոսով։