Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

Դի Ջի Բիզնես Ըդվայս ՍՊԸ
Մեր ընկերությունը խորհրդատվական ընկերություն է և տրամադրում է ամբողջական ծառայություն բիզնեսի կառավարման ոլորտում`
- հաշվապահական հաշվառման և հարկային քաղաքականության մշակում, ներդրում և վարում,
- հաշվապահական և հարկային խորհրդատվություն,
- բիզնես պրոցեսների ավտոմատացում համապատասխան համակարգչային ծրագրերի ներդրմամբ և ուսուցանմամբ,
Մենք բոլորի համար կիրառվող միատեսակ պատրաստի լուծումներով մեծ խորհրդատվական ծառայություն չենք, սակայն տիրապետում ենք խնդիրների մեջ առավելագույնս թափանցելու և լավագույն լուծումներ գտնելու հմտությունների, իսկ մեր գործը կատարում ենք կիրառելով մեր և ուրիշների տարիների ընթացքում կուտակված փորձը` յուրաքանչյուր դեպքին ցուցաբերելով առանձնահատուկ մոտեցում:
Մեր ընկերությունում աշխատում են բարձր մասնագիտական պատրաստվածություն և մեծ աշխատանքային փորձ ունեցող գրագետ ու աշխատասեր մասնագետներ` հաշվապահներ։ Ի լրումն այդ ամենի, ընկերությունը համագործակցում է տարբեր ոլորտների լավագույն մասնագետների հետ և անհրաժեշտության դեպքում վերջիններս ևս կարող են ներգրավվել մեր համատեղ խորհրդակցություններին և տալ իրենց եզրակացությունները Ձեզ հետաքրքրող խնդիրների վերաբերյալ: