Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

«Դանիելյան» ՍՊԸ
«Դանիելյան» ընկերությունը հիմնադրվել է 1988թ.-ին, ք.Սպիտակում:«Դանիելյան» ՍՊԸ-ն զբաղվում է մանրածախ և մեծածախ, պարենային և ոչ պարենային ապրանքատեսականիների վաճառքով, ունի խանութ-սրահներ, ծավալում է դեղատնային, տրանսպորտային և տարադրամի փոխանակման գործունեություն, շինանյութի վաճառք, ինչպես նաև ունի հացաբուլկեղենի և հրուշակեղենի լայն տեսականիների արտադրություն, որոնք առաքվում են Հայաստանի գրեթե բոլոր մարզերով: Ընկերության արժեհամակարգի հիմքում ընկած են որակյալ սպասարկումը, գին-որակ ճիշտ համադրումը և հաճախորդների կարիքներին արագ արձագանքելու հմտությունները:
Դանիելյան ՍՊԸ-ն հիմնված է այնպիսի արժեքների վրա, որոնք ուղղորդում են մեր առօրյա գործունեությունը և համագործակցությունը։Մենք կարևորում ենք պատասխանատվությունն ու վստահելիությունը՝ մեր հաճախորդներին և գործընկերներին տրամադրելով այնպիսի ծառայություններ, որոնք համապատասխանում են բարձր չափանիշներին։
Դանիելյան ՍՊԸ-ի գործունեության հիմքում ազնվությունն է, քանի որ մենք կարևորում ենք երկարաժամկետ և արդար հարաբերությունները։ Մենք նաև գնահատում ենք սոցիալական պատասխանատվությունն ու ջանքեր գործադրում, որ մեր աշխատանքը դրական ազդեցություն թողնի մեր շրջապատի վրա։
Այս արժեքները մեզ օգնում են ձևավորել ամուր և վստահելի գործընկերություն, ինչպես նաև հասնել մեր նպատակներին։
Աշխատանք «Դանիելյան» ՍՊԸ-ում
Ընկերությունն այս պահին չունի թափուր աշխատատեղեր