Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close
Մեր մասին
DarwinLabs (նախկինում Coronatest) ընկերությունը IT Startup է, որի նպատակն է օգնել հանրությանը ստանալ բժշկական ծառայությունների մատուցման բարձ որակ, և հավաքագրել ու պահպանել հետազոտությունների արդյունքները մեկ վայրում՝ թվայնացված հարթակի միջոցով։ Մեր բուժաշխատողները մոտենում են հաճախորդի նշած հասցեով և իրականացնում լաբորատոր տարբեր ծառայություններ։ Համագործակցելով լավագույն արտադրողների և հետազոտող լաբորատորիաների հետ՝ մենք հասանելի ենք դարձնում հետեւյալ ծառայությունները. 1) Covid-19 ՊՇՌ թեստավորում ՊՇՌ թեստը ստուգում է COVID-19-ի առկայությունը վաղ շրջանում։ Նմուշառումը՝ քթըմպանային քսուքի միջոցով։ Ընդունվում է ավիաընկերությունների կողմից՝ ճանապարհորդական նպատակով։ Արդյունքը՝ մինչև 24 ժամվա ընթացքում։ 2) Covid-19 Անտիգեն թեստավորում Այս թեստը հայտնաբերում է ներկայումս վարակված անձանց։ Այն հիանալի է արագ և պարբերաբար ստուգումների համար։ Արդյունքը՝ 15–30 րոպեի ընթացքում։ 3) Covid-19 Որակական Հակամարմնի թեստավորում Որակական Հակամարմնի թեստերը ախտորոշում են անցյալում վարակված և այժմ իմունիտետ ձեռք բերած անձանց։ Նմուշառումը՝ մատից արյան միջոցով, արդյունքները՝ 15 րոպեում: Արդյունքը ցույց է տալիս՝ արդյոք ունեք հակամարմին, թե ոչ։ 4) Covid-19 Քանակական Հակամարմնի թեստավորում Քանակական Հակամարմնի թեստերը ախտորոշում են անցյալում վարակված և այժմ իմունիտետ ձեռք բերած անձանց, ինչպես նաև օգնում են հասկանալ արդյոք օրգանիզմում առաջացել են հակամարմիններ պատվաստման արդյունքում։ Նմուշառումը՝ երակից արյան միջոցով: Արդյունքը ցույց է տալիս հակամարմինների քանակը։ 5) Է-Հավաստագիր Մենք ստեղծել ենք հարթակ, որտեղ Դուք կարող եք գտնել Ձեր թեստերի արդյունքները մեկ վայրում և ապահով կիսվել դրանցով ճանապարհորդելիս կամ աշխատավայր այցելելիս։ Covid-19 թեստերից բացի մենք կազմակերպում ենք նաև տարբեր տեսակի լաբորատոր հետազոտություններ, որոնք հնարավոր է իրականացնել երակից արյուն վերցնելու միջոցով` կրկին այցելելով հաճախորդի համար հարմար հասցե։

Աշխատանք DarwinLabs-ում

Ընկերությունն այս պահին չունի թափուր աշխատատեղեր

Փնտրեք աշխատանք նմանատիպ ընկերություններում կամ բաժանորդագրվեք DarwinLabs-ի էջին` ընկերության հրապարակած աշխատատեղերի վերաբերյալ ծանուցումներ ստանալու համար
Սոցիալական ցանցեր