Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ
«ԿոնսԷլ» ՍՊԸ
ԿոնսԷլ-ը ավելի քան 25 տարվա փորձ ունեցող բազմապրոֆիլ ինժեներական ընկերություն է, որը Հայաստանում ձևավորում է ժամանակակից ինժեներական մշակույթ և նոր չափանիշներ է սահմանում ոլորտում։
Մենք ներկայացնում և կիրառում ենք աշխարհահռչակ բրենդների պրեմիում դասի ինժեներական լուծումներ՝ իրականացնելով նախագծեր օդորակման, օդափոխության և ջեռուցման համակարգերի, IT հովացման, ջրամատակարարման, լուսավորության, էլեկտրական սարքավորումների և տան ավտոմատացման ոլորտներում։
ԿոնսԷլ-ը կարևորում է շարունակական զարգացումն ու մասնագիտական կրթությունը և ակտիվորեն համագործակցում է մասնագիտական կրթական հաստատությունների հետ՝ օգնելով ուսանողներին ձեռք բերել գործնական գիտելիքներ։ Այս համագործակցության կարևոր օրինակներից է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում ստեղծված ուսուցման լաբորատորիան, որը հագեցած է Mitsubishi Electric-ի ժամանակակից ուսուցողական սարքավորումներով։
Մեր առաքելությունն է ստեղծել հարմարավետ և առողջ միջավայր՝ առաջարկելով որակյալ ծառայություններ և արդյունավետ լուծումներ։ Մեր աշխատանքը հիմնված է պրոֆեսիոնալիզմի, պատասխանատվության, համագործակցության և շարունակական զարգացման վրա։