Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ
«Բիովեյ» ՍՊԸ
«ԲԻՈՎԵՅ» ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականի հունվարի 10-ին։
Մենք ներմուծում ենք միջազգային ճանաչում ունեցող պրոֆեսիոնալ վարսահարդարման բրենդներ և հանդիսանում ենք դրանց պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։
Մեր գործընկեր բրենդերն են՝ Concept Professional, Subrina Professional, Lasio և այլ աշխարհահռչակ ապրանքանիշեր։
«ԲԻՈՎԵՅ»-ում հավատում ենք, որ գեղեցկությունը սկսվում է առողջ և բնական մազերից։
Այդ իսկ պատճառով մենք ձգտում ենք առաջարկել միայն բարձրորակ, արդյունավետ և անվտանգ արտադրանք, որը համադրում է նորարարությունը, պրոֆեսիոնալիզմը և բնության ուժը։
Ինչու՞ ընտրել «ԲԻՈՎԵՅ»-ը որպես գործատու
• Մենք ստեղծում ենք միջավայր, որտեղ բարձր են գնահատվում պրոֆեսիոնալիզմը, նախաձեռնողականությունը և պատասխանատվությունը։
• Հավատում ենք թիմային աշխատանքի ուժին, և յուրաքանչյուր աշխատակցին դիտարկում ենք որպես մեր ընդհանուր հաջողության առանցքային մասնակից։
• «ԲԻՈՎԵՅ»-ում կարևորում ենք անձնական և մասնագիտական աճը, ապահովելով իրական հնարավորություններ զարգացման և կարիերայի առաջընթացի համար։
Շարունակական զարգացում
- Մենք կարևորում ենք ինչպես մեր թիմի, այնպես էլ գործընկեր վարսահարդարների մասնագիտական աճը՝ կազմակերպելով ուսուցումներ, սեմինարներ և վերապատրաստումներ՝ նպաստելով գիտելիքների ու հմտությունների ընդլայնմանը։
Հաճախորդակենտրոն մոտեցում
- Մեր առաջնահերթությունը յուրաքանչյուր հաճախորդի վստահությունն ու գոհունակությունն է։ Մենք լսում ենք, հասկանում և առաջարկում ենք լավագույն լուծումները՝ ապահովելով երկարաժամկետ, փոխշահավետ համագործակցություն։
Պրոֆեսիոնալ և ազնիվ համագործակցություն
- Մենք գործում ենք բաց և պատասխանատու սկզբունքներով՝ արժևորելով ազնվությունը, հարգանքը և փոխադարձ վստահությունը թե՛ թիմում, թե՛ գործընկերների հետ հարաբերություններում։
Նորարարություն և կատարելագործում
- Մենք մշտապես բաց ենք նոր գաղափարների և ժամանակակից տեխնոլոգիաների նկատմամբ՝ հետևելով ոլորտի զարգացող միտումներին և անընդհատ կատարելագործելով մեր արտադրանքի ու ծառայությունների որակը