Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close

Ավերսի Ռացիոնալ

Աշխատակիցների քանակ` 1-15
Մեր մասին

«Ավերսի-Ռացիոնալ» ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին Վրաստանում:

Այն եվրոպական ստանդարտներին համապատասխանող խոշոր դեղագործական ձեռնարկություն է, որն արտադրում է անվտանգ, արդյունավետ, մատչելի և բարձրորակ արտադրանք՝ ստեղծելով կայուն աշխատատեղեր, միաժամանակ ընդլայնելով իր արտադրական տարածքները, ինչը կապված է արտադրանքի նկատմամբ պահանջարկի աճի հետ:

Կազմակերպությունն իր առաջին արտադրանքը թողարկել է 2005 թ-ին, իսկ ներկայումս ունի մոտ 200 տեսակ արտադրանք՝ հաբեր, պատիճներ, օշարակներ, էմուլսիաներ, սուսպենզիաներ, կաթիլներ, հեղուկներ, ներարկվող լուծույթներ, փոշիներ, գելեր և քսուքներ:

Ապրանքների իրացումն իրականացվում է ինչպես  տեղական շուկայում, այնպես էլ Ասիական, Աֆրիկական և Եվրոպական մի շարք երկրներում:  Ընկերությունն ունի նաև որակի հսկողության գերժամանակակից ֆիզիկաքիմիական և մանրէաբանական լաբորատորիա:

«Ավերսի-Ռացիոնալ»-ը մշատպես կատարելագործվում է և ձգտում բավարարել իր հաճախորդների պահանջները: Կազմակերպության ճիշտ մոտեցումն ու քաղաքականությունն ապահովում են բարձր պահանջարկ ոչ միայն վրացական շուկայում, այլ նաև արտաքին շուկաներում, ինչը նրա հուսալիության և բարձր որակի արդյունքն է:

2017թ.-ից «Տոնուս-Լես» ընկերությունը հանդիսանում է «Ավերսի-Ռացիոնալ»-ի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստամում: 

Աշխատանք Ավերսի Ռացիոնալ-ում

Ընկերությունն այս պահին չունի թափուր աշխատատեղեր

Փնտրեք աշխատանք նմանատիպ ընկերություններում կամ բաժանորդագրվեք Ավերսի Ռացիոնալ-ի էջին` ընկերության հրապարակած աշխատատեղերի վերաբերյալ ծանուցումներ ստանալու համար
address
Աշխատակիցների քանակ
1-15