Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close

Արթին Էնթրփրայս ՍՊԸ

Հասցե` ք. Երևան, Կոմիտաս 51
Հիմնադրման տարեթիվ` 1995
Աշխատակիցների քանակ` 1-15
Հեռ.` 37410 234-370
Մեր մասին

Մեր հիմնական սկզբունքն է` քայլել այնպիսի ճանապարհով, որով դեռ ոչ ոք չի համարձակվել անցնել, նախաձեռնել անհնարին թվացող ծրագրեր ու դրանց իրականացման ճանապարհին կատարել մասնագիտական թռիչքներ, ճեղքել պատնեշներն ու դուրս գալ ավելի մեծ ասպարեզներ:

- Նոր ու անհնարին թվացող ծրագրերի նախաձեռնում եւ հետեւողական իրագործում,

- խնդիրներին գլոբալ մոտեցում` համաշխարհային տենդենցներին ու միջազգային չափանիշներին համապատասխան, 

- մասնագիտական ներուժի մշտական կատարելագործում.

ահա այն հիմնական սկզբունքները, որոնց շնորհիվ «Արթին էնթրփրայսն» իր գործունեության մոտ 13 տարիների ընթացքում ունեցել է աննախադեպ հաջողություններ, ապահովել անընդհատ զարգացում:

Անշարժ գույք, գնահատում, շինարարություն, խորհրդատվություն.

սրանք այն հիմնական ուղղություններն են, որոնք տարիների ընթացքում զարգացրել է «Արթին էնթրփրայսը»` առքուվաճառքի փոքրիկ ընկերությունից վերածվելով տարածաշրջանում մեծ հեղինակություն ունեցող ընկերության:

Մենք Հայաստանի անշարժ գույքի շուկայի առաջին եւ հեղինակավոր ընկերություններից մեկն ենք, շուկայի առաջին պրո‎‎‎ֆեսիոնալներից, իսկ գնահատման ու խորհրդատվության բնագավառում` տարածաշրջանում այն հատուկենտ ընկերություններից, որ ճանաչված է միջազգային մասնագիտական կառույցների կողմից, իսկ մասնագետները տիրապետում են գնահատման ամենահեղինակավոր լիցենզիաներին, գրանցված են միջազգային մի քանի ռեեստրներում:

Իր հիմնադրումից`1995 թ. օգոստոսից մինչ օրս «Արթին Էնթրփրայսն» անմիջական մասնակցություն է ունեցել Հայաստանի անշարժ գույքի քաղաքակիրթ ու միջազգային չափանիշներին ձգտող շուկայի ձեւավորմանը, երկրի զարգացման ծրագրերին ու նրա ներդրումային գրավչության բարձրացմանը, անշարժ գույքի ոլորտի օրենսդրության, ստանդարտների մշակմանը:

Աշխատանք Արթին Էնթրփրայս ՍՊԸ-ում

Ընկերությունն այս պահին չունի թափուր աշխատատեղեր

Փնտրեք աշխատանք նմանատիպ ընկերություններում կամ բաժանորդագրվեք Արթին Էնթրփրայս ՍՊԸ-ի էջին` ընկերության հրապարակած աշխատատեղերի վերաբերյալ ծանուցումներ ստանալու համար
address
Հասցե
ք. Երևան, Կոմիտաս 51
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
37410 234-370
date
Հիմնադրման տարեթիվ
1995