Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ
Արմենիան Լիզինգ Քամփնի ՈՒՎԿ ՓԲԸ
«Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲԸ-ն մասնագիտացված լիզինգային ընկերություն է, որը բիզնեսներին և ֆիզիկական անձանց առաջարկում է ճկուն ֆինանսական լուծումներ՝ աջակցելով նրանց գաղափարների, ներդրումային ծրագրերի և զարգացման նախաձեռնությունների իրականացմանը։
Ընկերությունը, համագործակցելով տեղական և միջազգային գործընկերների հետ, ֆինանսավորում է տրանսպորտային միջոցների, սարքավորումների, գյուղատնտեսական տեխնիկայի, էներգաարդյունավետ լուծումների և այլ հիմնական միջոցների ձեռքբերումը։
Արմլիզինգում ձևավորվել է նախաձեռնողական, համագործակցային և զարգացմանը միտված աշխատանքային միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշխատակից կարող է առաջարկել նոր գաղափարներ, զարգացնել մասնագիտական կարողությունները և մասնակցել ընկերության նոր պրոդուկտների ու նախագծերի ստեղծմանը։
Ընկերությունը կարևորում է պրոֆեսիոնալիզմը, պատասխանատվությունը, նորարար մտածելակերպը և թիմային աշխատանքը՝ նպաստելով Հայաստանի լիզինգային շուկայի զարգացմանը։
«Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կորպորատիվ մշակույթը հիմնված է հետևյալ արժեքների վրա՝ հաճախորդամետ քաղաքականություն, պրոֆեսիոնալիզմ, հաշվետվողականություն, լոյալություն, հոգատարություն, կարգապահություն, ազնվություն, վստահություն, արժեհամակարգայնություն և նախաձեռնողականություն։
Այս արժեքներն ուղղորդում են ընկերության ամենօրյա գործունեությունը, թիմային հարաբերությունները և հաճախորդների ու գործընկերների հետ համագործակցությունը։
Աշխատանք Արմենիան Լիզինգ Քամփնի ՈՒՎԿ ՓԲԸ-ում
Ընկերությունն այս պահին չունի թափուր աշխատատեղեր