Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close

Ակուռատ Գրուպ ՍՊԸ

Հասցե` ք․ Երևան, Նաիրի Զարյան 21/98
Հիմնադրման տարեթիվ` 2005
Աշխատակիցների քանակ` 51-150
Մեր մասին

«Ակուռատ Գրուպ» ընկերությունը հիմնադրվել է 2002թ.-ին: Սկզբնական շրջանում, կրելով այլ անվանում, ընկերությունը հաջողությամբ անցել է իր զարգացման ուղին և դարձել լուրջ մասնագիտական ընկերություն: Շնորհիվ որակավորված (նաև արտերկրում) փորձառու մասնագետների թիմային աշխատանքի, մշտապես արդիականացվող նորագույն եվրոպական տեխնոլոգիաների և սարքավորումների՝ «Ակկուռատ Գրուպ» -ն իր պատվիրատուներին է առաջարկում ծառայությունների համալիր փաթեթ՝ ճարտարապետական նախագծումից և կապիտալ շինարարությունից մինչև ինտերիերի դիզայն և կահավորում: Հայաստանում շինարարության ոլորտում «Ակկուռատ Գրուպ» -ն առաջատարներից մեկն է, ինչի մասին փաստում են շնորհված մրցանակները՝

  • «Ոսկե Հովազ», 2012թ. ՌԴ, ք. Մոսկվա.
  • «Տարվա լավագույն նախագծային և շինարարական ընկերություն», 2014թ. ՀՀ, ք. Երևան
  • «Տարվա լավագույն նախագծային և շինարարական ընկերություն», 2015թ. ՀՀ, ք. Երևան
  • «Համազգային վստահություն» խորհրդի «Որակի» սերտիֆիկատ, 2015թ. ՀՀ, ք. Երևան,

    ինչպես նաև հաջողությամբ իրականացրած հայտնի և խոշորածավալ ծրագրերը Հայաստանում, ԼՂՀ-ում և արտերկրում.

  • Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարություն (2010-2012թ.թ.)
  • «Տաթևեր» ճոպանուղու տարածքի բարեկարգում (2010-2011թ.թ.)
  • Առևտրա-ժամանցային համալիրի ճարտարապետական նախագծում (ՌԴ. ք. Սմոլենսկ 2010թ.)
  • Ռուսական եկեղեցու նախագծում (ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, 2011թ.)
  • «ՎՏԲ – Հայաստան Բանկ»-ի մասնաճյուղերի հիմնանորոգում (Երևանի, Ստեփանավանի, Աբովյանի, Վեդու, Թումանյանի, սկսած 2012թ.-ից)
  • Բժշկական կլինիկայի նախագծում (ք.Երևան, 2012թ.)
  • Տարբեր նշանակության կառույցների նախագծում և կառուցում ԼՂՀ-ում (2009-2013թ.թ.)
  • «Ռոսսիա Մոլլ» առևտրա-ժամանցային համալիրի ինտերիերի դիզայն (ք. Երևան, 2014-2016 թ.թ.)
  • «Դվին» հյուրանոցային համալիրի 12-14 րդ հարկերի վերակառուցում (2015թ.)
  • Բազմաթիվ առանձնատների, բնակարանների, հասարակական, կոմերցիոն և արտադրական նշանակության կառույցների նախագծում, շինարարություն, ինտերիերի դիզայն, ներքին հարդարում և կահավորում (2002թ.-ից մինչ օրս):
Առավելություններ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն

Աշխատանք Ակուռատ Գրուպ ՍՊԸ-ում

Ընկերությունն այս պահին չունի թափուր աշխատատեղեր

Փնտրեք աշխատանք նմանատիպ ընկերություններում կամ բաժանորդագրվեք Ակուռատ Գրուպ ՍՊԸ-ի էջին` ընկերության հրապարակած աշխատատեղերի վերաբերյալ ծանուցումներ ստանալու համար
address
Հասցե
ք․ Երևան, Նաիրի Զարյան 21/98
address
Աշխատակիցների քանակ
51-150
date
Հիմնադրման տարեթիվ
2005
Industry
Ոլորտ
Ճարտարապետություն, Շինարարություն