Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close

Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

Հասցե` Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք
Աշխատակիցների քանակ` 151-500
Հեռ.` 095222990
Մեր մասին

Երևանի ֆիզիկայի ինստիտուտը (ԵրՖԻ) հիմնադրվել է 1943 թվականին անվանի ֆիզիկոսներ Աբրահամ և Արտեմ Ալիխանյան եղբայրների կողմից: Ինստիտուտի հիմնադրման ակունքներում ընկած է տիեզերական ճառագայթների ուսումնասիրությունը և այդ նպատակով Արագած լեռան վրա կառուցված տիեզերական ճառագայթների հետազոտման երկու կայանները՝ «Արագած» (3200մ) և «Նոր Ամբերդ» (2000մ)։

Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) վերջին տարիներին զգալիորեն ամրապնդել է Հայաստանի գիտության առաջատարի իր դիրքերը՝ բարձր ազդեցության գործակից ունեցող գիտական պարբերականներում տարեկան հրատարակելով երկրի ամբողջ գիտական հրապարակումների ավելի քան 30%–ը, իսկ Հայաստանի ամբողջ գիտական արդյունքի վրա կատարված հղումների 70%–ը, ըստ Thomson Reuters հեղինակավոր պարբերականի, բաժին է ընկնում ԱԱԳԼ աշխատանքներին։

Մեր արժեքները

Ազգային գիտական լաբորատորիայի առաքելությունն է ֆիզիկայի բնագավառում իրականացնելու առաջադեմ հետազոտություններ, ստեղծելու գիտական ​​համալիր կարողություններ և կիրառելու գիտական ​​ու տեխնոլոգիական լուծումները, որոնք կբավարարեն ազգային կարիքներին, կբարելավեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգային, առողջապահական, տնտեսական բարօրությունը և կդիմագրավեն արդի մարտահրավերներին

Աշխատանք Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա-ում

Ընկերությունն այս պահին չունի թափուր աշխատատեղեր

Փնտրեք աշխատանք նմանատիպ ընկերություններում կամ բաժանորդագրվեք Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա-ի էջին` ընկերության հրապարակած աշխատատեղերի վերաբերյալ ծանուցումներ ստանալու համար
address
Հասցե
Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
095222990
Սոցիալական ցանցեր