Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Փոդքասթ

Հրանտ Խաչատրյանը՝ կրթությունը մասշտաբային դարձնելու կարևորության, YerevaNN հետազոտական լաբորատորիայի, մանկավարժի և դասախոսի դերը վերաարժևորելու մասին

02.06.2022 | 18784 դիտում

 

Փոդքասթի հյուր, ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ասպիրանտ և դասախոս Հրանտ Խաչատրյանը Արթուր Մուրադյանի հետ զրույցում պատմել է կրթությունը մասշտաբային դարձնելու կարևորության, կրթության տարբեր օղակներում առկա խնդիրների և իր հիմնած YerevaNN հետազոտական լաբորատորիայի ծավալած աշխատանքի մասին։

 

Խոսելով ինքնակրթությունը համալսարանական կրթությամբ փոխարինելու մասին՝ ԵՊՀ դասախոսը շեշտում է՝  լայն մտահորիզոն ձեռք բերելու և մասնագիտական կայացման ճանապարհին համալսարանական կրթությունը կարող է մեծ դեր խաղալ։

 

«Այսօր Հայաստանում կրթության կարիք ունի շուրջ 3 մլն մարդ, իսկ կրթություն տալու ցանկություն՝ շատ քչերը»,- նշում է Հրանտ Խաչատրյանը՝ արձանագրելով, որ հենց այստեղից էլ բխում են մեր երկրում կրթության ոլորտում առկա խնդիրները, որոնց լուծման համար պետք է «հայաստանյան իրականությունում վերաարժևորել մանկավարժի և դասախոսի դերը»։

 

Խոսելով 2016-ին իր ջանքերով ստեղծված YerevaNN հետազոտական լաբորատորիայի ծավալած աշխատանքի մասին, որի նպատակը մաթեմատիկայի և համակարգչային գիտությունների խաչմերուկում գտնվող ճյուղի` մեքենայական ուսուցման ոլորտում հետազոտությունների իրականացումն է, Հրանտ Խաչատրյանը նշում է՝ Հայաստանում ուսանողները համալսարանական կրթությունից հետո լուրջ չեն դիտարկում գիտնական դառնալու, գիտական գործունեություն ծավալելու հնարավորությունը, իսկ դա կարող է «աղետալի հետևանքների հանգեցնել», ուստի «YerevaNN-ի միջոցով ցանկանում էր լիարժեք միջավայր ստեղծել այն ուսանողների համար, որոնք ցանկանում են ակադեմիական կարիերա ունենալ»։ 

 

Կրթական տարբեր մեխանիզմների, հետաքրքիր ու բովանդակալից դասապրոցեսի կարևորության, կրթությունը մասնավորապես դպրոցահասակ երեխաների շրջանում համընդհանուր դարձնելու համար mobile first (բջջային տարբերակ) եղանակով փոխանցելու, ուսանողներին և դասախոսներին կապող Gitak.club հարթակի, օնլայն կրթության, դրանց առավելությունների ու թերությունների և այլ թեմաների շուրջ զրույցի մանրամասները՝ տեսանյութում։

 

Կհետաքրքրեն նաև