Հաշմանդամների զբաղվածությունը աշխատաշուկայում

04.04.2018 2980 դիտում

 

2017թ տվայլներով  Հայաստանի  Հանրապետությունում գրանցված է 200 000 հաշմանդամություն ունեցող անձ: Աշխատունակ տարիքի հաշմանդամություն ունեցող անձանց ընդամենը 9 տոկոսն աշխատանք ունի:

Աշխարհում տարիներով ձևավորվել ու կայացել է սահմանափակ կարողություններ ունեցող անձանց հանդեպ խտրականության խնդիրը աշխատաշուկայում և ոչ միայն;

Օրինակ  ԱՄՆ-ում հաշմանդամությություն ունեցող անձանց ազգային իրավունքների որոշ նախկին օրենքներ արգելում էին կառավարության կողմից ֆինանսավորվող ծառայությունների և հանրային կրթության խտրականությունը:  Որոշ նահանգներ  նաև ունեին շինարարական օրենքներ, որոնցում ներառված էին հաշմանդամության մատչելիության պահանջները: Այդ հին օրենքների ընդունումն ու իրականացումը նպաստեցին, որ վերջնականորեն զարգանա և ընդունվի ընդլայնված Հաշմանդամություն Ունեցող Ամերիկացիների Ակտը, որը վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց խտրականությանը ինչպես պետական այնպես էլ մասնավոր ընկերություններում, զբաղվածության, տրանսպորտային, ֆիզիկական մատչելիության և հեռահաղորդակցության ոլորտներում:  

Ասել, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրը լուծելու համար քայլեր չեն ձեռնարկվում, արդար չի լինի, սակայն դրանք աննշան տեղաշարժ են ապահովում այս ծառացած հարցի վերաբերյալ:

 Սրա պատճառը թերևս այն է, որ շահագրգռվածությունը առավել խնդրահարույց կողմինն է, իսկ գործատուները նախաձեռնող չեն:

Գործատուի և սահմանափակ կարողություններով  աշխատանք փնտրողների լավագույն հանդիպման առիթ էին հանդիսանում աշխատանքի տոնավաճառները, որոնք կազմակերպում էին  «Ունիսոն» ՀԿ-ն և ՀՀ ԱՍՀՆ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը համատեղ:Այս ծրագրին մասնակցել են մի շարք խոշոր կազմակերպություններ, և մոտ 550  հաշմանդամ ապահովվել է աշխատանքով: Այսօր, ցավոք, նախաձեռնությունը չի իրականացվում:

Հաշմադնամների ներգրավվածության պասիվությունը աշխատաշուկայում սերտ կապված է նաև շատ կազմակերպությունների շենքային պայմանների հետ, որոնք հարմարեցված չեն սահմանափակ կարողություններ ունեցող անձանց և  տվյալ կառույց ամենօրյա  այցելություններ դեպքում լուրջ խնդիր են կառաջացնեն:

Ուստի գործատուները նախ պետք է ապահովեն համապատասխան շենքային պայմաններ, այնուհետև  հաշմանդամներին ընկալեն որպես հասարակության  լիարժեք անդամ, ովքեր ունեն աշխատելու բոլոր իրավունքները: