Get our free app. It won't take up space on your device

Հավաքագրման մի քանի արդյունավետ ռազմավարություն

HR ոլորտ
4/10/2025
486 views

Լավագույն տաղանդների հավաքագրումը պահանջում է ստեղծագործ և պրակտիկ մոտեցումների համադրում: Աշխատակիցներ ընդունելիս արդյունավետ ռազմավարության կիրառումը կօգնի մի շարք առավելությունների հասնել, օրինակ, կրճատել թափուր հաստիքի լրացման ժամանակահատվածը, նվազեցնել հավաքագրման ծախսերը, խթանել գործատուի բրենդը և այլն։

 

Թեկնածուներին վերաբերվեք այնպես, ինչպես հաճախորդներին

Ընկերության մասին թեկնածուի առաջին տպավորությունը շատ կարևոր է: Վերջինս պետք է զգա, որ դուք նույնքան ոգևորված եք նրա հետ ծանոթանալու համար, որքան նրանք՝ ձեր ընկերությունում աշխատելու հնարավորության մտքից: Հարգեք թեկնածուների ժամանակը և հարցազրույցը սկսեք պայմանավորված ժամին։ Եթե ​ուշանում եք, հնարավորինս շուտ տեղեկացրեք թեկնածուին: Եղեք հյուրընկալ։ Երբ թեկնածուն ժամանում է տեղում հարցազրույցի, առաջարկեք սուրճ կամ թեյ: Եղեք հասանելի։ Պոտենցիալ թեկնածուներին տրամադրեք կոնտակտային տվյալները, որպեսզի նրանք կարողանան հավաքագրման ընթացքում հարցերի դեպքում կապ հաստատել։

 

 

Հարցազրույցի գործընթացում ներառեք գործընկերներին

Խոսքը այն գործընկերոջ մասին է, ով արդեն իսկ աշխատում է նույն կամ նմանատիպ դերում, որի համար պատրաստվում եք ևս մեկ մասնագետի ընդունել աշխատանքի: Նա արդեն գիտի, թե ինչ է անհրաժեշտ այդ պաշտոնում արդյունավետ աշխատելու համար և կարող է ստուգել, ​​թե արդյոք թեկնածուներն ունեն այն հմտություններն ու փորձը, որոնք անհրաժեշտ են աշխատանքը լավ կատարելու համար: 

 

 

Օգտագործեք սոցիալական ցանցերը

Սոցիալական մեդիան կարող է հավաքագրման լավ գործիք լինել: Կիսվեք սոցիալական հարթակներում աշխատանքի հայտարարություններով։ Այստեղ կարող են արդյունավետ երկխոսություններ ծավալվել պոտնեցիալ թեկնածուների հետ։ Իսկ եթե ձեր էջում կիսվում եք նաև ընկերության մասին տեղեկատվությամբ և նորություններով, ապա դա հրաշալի հնարավորություն է թեկնածուների համար՝ ծանոթանալ ընկերությանը ձեր էջի միջոցով։

You may also like