Get our free app. It won't take up space on your device

Talent Pool™ նորարարական գործիքը ներկայացվեց The Voice of HR ամենամյա միջոցառմանը

HR ոլորտ
11/26/2024
7430 views

Նոր գործիք՝ HR մասնագետների աշխատանքը հեշտացնելու և արդյունավետության մակարդակը բարձրացնելու նպատակով․ սա էր այն առանցքային թեման, որով Job.am-ը ներկայացավ The Voice of HR ամենամյա միջոցառմանն այս անգամ։

 

Միջոցառումը մեկ հարկի տակ էր համախմբել Հայաստանում գործունեություն ծավալող հայտնի ընկերությունների HR ոլորտի լավագույն մասնագետներին, ովքեր կիսվեցին իրենց փորձով, ոլորտի զարգացման և մարդկային ռեսուրսների հաջող կառավարման վերաբերյալ իրենց ռազմավարություններով և տեսլականով։ 

 

 

Job.am-ի նոր՝ Talent Pool™ գործքը ներկայացրեց ընկերության օպերացիոն մենեջեր Լիլիթ Խլղաթյանը։ HR մասնագետների հետաքրքրությունը մեծ էր նոր գործիքի նկատմամբ։ Կարևորելով վերջինիս դերը հավաքագրման գործում՝ շատերը նկատեցին, որ մինչ շատ կազմակերպություններ հնարավորություն և ռեսուրսներ չունեն նման գործիքակազմ ստեղծելու համար, Talent Pool™-ը հրաշալի լուծում է առաջարկում ամենատարբեր ընկերությունների՝ տաղանդների որոնման գործընթացը բարելավելու նպատակով։

 

 

Գործիքի նպատակը նաև ընկերությունների բերնդի խթանումն է։ Ընկերությունները զգալի ռեսուրսներ են ներդնում իրենց գործատուի բրենդի առաջմղման համար, սակայն արդյունավետ կապ չեն կարողանում ապահովել իրենց մոտ աշխատելու ցանկություն ունեցող թեկնածուների հետ։ Talent Pool™-ը լուծում է նաև այս խնդիրը։ Հավելենք, որ գործընկերները բարձր գնահատեցին Talent Pool™-ում դիմորդների տվյալների պահպանման և օգտագործման հնարավորությունները։

 

Արդեն իսկ Talent Pool™-ից օգտվում են մի շարք ընկերություններ, որոնց ցանկը կարող եք տեսնել այստեղ։ Talent Pool™-ի միջոցով ընկերությունները հնարավորություն ունեն թվայնացնել տաղանդների հավաքագրումը՝ այդպիսով հեշտացնելով և արագացնելով թափուր հաստիքները լրացնելու գործընթացը։ Talent Pool™-ը յուրաքանչյուր կազմակերպության տաղանդների սեփական բազան է, որն անընդհատ համալրվում է ոչ միայն այդ պահին ընկերությունում առկա թափուր հաստիքներով հետաքրքրված թեկնածուներով, այլև այն մասնագետներով, ովքեր ցանկություն են հայտնում աշխատել կազմակերպությունում՝ ուղարկելով իրենց ռեզյումեները։ 

 

 

Իր խոսքում Job.am-ի խոսնակն ընդգծեց, որ Talent Pool™-ի բազմաթիվ առավելություններից մեկը կարգավորումներն են։ Յուրաքանչյուր բիզնես ունի իր պահանջները թեկնածուներից, որոնք կարող են տարբեր լինել։ Գործիքը հնարավորություն է տալիս սահմանել, թե հետաքրքրված թեկնածուները դիմելիս ինչ տվյալներ լրացնեն, օրինակ, պատասխանել կոնկրետ հարցերի կամ անպայման ներբեռնել պորտֆոլիո։

 

Թեկնածու - գործատու կապը Talent Pool™-ի միջոցով ավելի դյուրին և արդյունավետ դարձնելու նպատակով տրամադրվում են նաև բրենդավորված QR պիտակներ, որոնք ընկերությունները կարող են փակցնել ցանկացած տեղ՝ գրասենյակում կամ տարբեր միջոցառումների մասնակցելիս: Սկանավորելով QR պիտակները՝ հետաքրքրված տաղանդները կլրացնեն իրենց տվյալները՝ հայտնվելով ձեր Talent Pool™-ում։

 

 

Միջոցառման մասնակից HR մասնագետներից շատերը ցանկություն հայտնեցին ավելի մանրամասն ուսումնասիրել Talent Pool™-ը և քննարկել այն իրենց ընկերություններում ներդնելու հնարավորությունները։

 

You may also like