Նոր և արդյունավետ գործիք Job.am-ից. ինչով կներկայանա հարթակը The Voice of HR ամենամյա միջոցառմանը
Ընկերությունների հաջողության առանցքային գրավականներից մեկը HR ոլորտում արդյունավետ աշխատանքն է։ Job.am-ը մշտապես կարևորել է հարթակը հնարավորինս արդյունավետ դարձնելը ոչ միայն աշխատանք փնտրողների, այլև աշխատակիցներ որոնող HR մասնագտեների համար։ Հավաքագրման արդյունավետության բարձրացման և այդպիսով բիզնեսի հաջողության խթանմանն ուղղված նախաձեռնություններին Job.am-ի թիմը մեծ ոգևորությամբ է արձագանքում։ Հերթականը The Voice of HR միջոցառումն է, որի գործընկերների թվում է նաև Job.am հարթակը։
Ի՞նչ կտա միջոցառումը
Ամենամյա միջոցառումն այս անգամ ներկայանում է «Դեպի առաջընթաց» կարգախոսով՝ մեկ հարթակում համախմբելով հայաստանյան շուկայում գործունեություն ծավալող հայտնի ընկերությունների HR ոլորտի լավագույն մասնագետներին։ Միջոցառման հիմնական նպատակը ոլորտի զարգացմանն ու բարելավման ուղղված ռազմավարություններով, գործիքակազմով և գործնական քայլերով կիսվելն է։ Ընկերությունում փոփոխությունների կառավարումից մինչև արհեստական բանականության (AI) ազդեցությունը ոլորտի մասնագետների աշխատանքի վրա․ բանախոսությունները բազմաթիվ են և ընդգրկում են ժամանակակից HR-ի հետ կապված տարբեր թեմաներ։
Ո՞ւմ համար է նախատեսված
Միջոցառումը նախատեսված է բոլոր այն մարդկանց համար,ովքեր հետաքրքրված են մարդկային ռեսուրսների միջոցով բիզնեսի առաջընթացի ապահովման հարցում։ Այն օգտակար կլինի ոչ միայն ամենատարբեր ծավալների բիզնեսների և HR մասնագետների համար, այլև ոլորտի երկարամյա ներկայացուցիչների, ովքեր հնարավորություն կունենան շփվել մասնագիտական համայնքի հետ և մտքերի ու փորձի փոխանակում իրականացնել։
Ի՞նչ ենք ներկայացնելու
Առաջատար տեխնոլոգիաների միջոցով Job.am-ը փորձում է լուծել այն խնդիրնեը, որոնք առաջանում են անընդմեջ փոփոխվող և զարգացող HR ոլորտում: Նորարարական լուծումներ առաջարկող Job.am-ի թիմն այս անգամ կներկայացնի Talent Pool™ գործիքը, որը հնարավորություն է տալիս ստեղծել տվյալ կազմակերպությունում աշխատանքով հետաքրքրված թեկնածուների բազա։ Մեր խոսնակը կանդրադառնա բոլոր այն առավելություններին, որոնք տալիս է այս գործիքը HR մասնագետներին և աշխատանք փնտրողներին։
Որտե՞ղ և ե՞րբ ենք հանդիպելու
Այս տարի The Voice of HR միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 15-ին, Aghababyan’s Conference Hall-ում։ Գրանցման պայմաններին, ինչպես նաև խոսնակներին և նրանց կողմից ներկայացվելիք թեմաներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Դե ինչ, շտապեք գրանցվել։ Կհանդիպենք տարվա կարևորագույն HR միջոցառմանը։
You may also like