Get our free app. It won't take up space on your device
Խորհուրդներ գործատուներին

Post-Covid Աշխատաշուկա․ Համաշխարհային Փորձագետների Կանխատեսումները

12/31/2021 | 2183 views

Երեք կարևոր միտումներ, ամենայն հավանականությամբ, կգերիշխեն աշխատաշուկայում 2022 թվականին՝ համաճարակի հետևանքով շարունակվող տնտեսական վերականգնումը, աշխատուժի խիստ դեֆիցիտը և հեռավար աշխատանքի աճող հարմարվողականությունը:

😷 Բայց կա մեկ փաստ , որը կարող է տապալել ամեն ինչ՝ Covid-19-ի նոր աճ, որը պայմանավորված է Omicron-ով կամ  համավարակի մուտացիոն այլ տարբերակով:

Քանի դեռ մենք կարող ենք կանխել Covid-ի ևս մեկ մեծ ալիքի բարձրացումը, ահա թե ինչ պետք է ակնկալենք աշխատաշուկայից գալիք տարում:

2022 թվականին սպասեք աշխատատեղերի կտրուկ աճի , եթե Omicron-ը ծանր հարվածներ չհասցնի

👨‍🎓Համաշխարհային տնտեսական աճը, ամենայն հավանականությամբ, արտահայտված կլինի 2022 թվականին, իսկ կանխատեսումներով ՀՆԱ-ի իրական աճը կկազմի մոտ 3,5%:

👩‍💻Աճի մեծ մասը պետք է լինի այն ոլորտներից, որոնք դեռ վերաբացվում են, ինչպիսիք են ռեստորանները, հյուրանոցները, զվարճանքի վայրերը, անձնական ծառայությունների մատուցման և ուղևորափոխադրումների ոլորտները։

Այս ճյուղերը համեմատաբար աշխատատար են, ուստի  վերջիններիս հետագա վերականգնումը կխթանի աշխատատեղերի կտրուկ աճին։

Իրոք, թեև զբաղվածության ընդհանուր մակարդակը կարող է հասնել 2022 թվականի դեկտեմբերին վերջինիս մինչհամաճարակային մակարդակին, այնուամենայնիվ կլինեն ոլորտից կախված՝ զարգացման աստիճանի տարբերություններ:

👩‍💻Նույնիսկ առանց համաճարակի աճի ռիսկի, ոլորտները, ինչպիսիք են ոչ բնակելի շինարարությունը, մանրածախ հատվածի մասերը, ուղևորափոխադրումների, առևտրային-բանկային գործունեության, հաճախորդների սպասարկման, բիզնեսի և հաստատությունների աջակցման, բարձրագույն ուսումնական հաստատություններն ու այլք, դժվար թե հաջորդ տարի հասնեն իրենց՝ մինչ համաճարակային աշխատատեղերի թվին:

Աշխատուժի պակասը և աշխատավարձերի արագ աճը կմնան անփոփոխ

👨‍🎓 Գնաճը և ավելի բարձր աշխատավարձերը, որոնք կվճարվեն նոր աշխատողներ ներգրավելու համար, հավանաբար կխթանեն գործատուներին՝ ներկայիս աշխատողների աշխատավարձերը շատ ավելի արագ բարձրացնելու, քան նախորդ տասնամյակում:

Հեռավար աշխատանքի կարևորությունը կարող է ավելի մեծ լինել, քան սպասվում էր


👨‍🎓 Omicron-ի ի հայտ գալը նպաստել է հանգելու այն գիտակցմանը, որ վիրուսը զգալի ներկայություն կպահպանի մեր կյանքում ավելի երկար, քան սպասվում էր:

Նոր համավարակը կարող է հետաձգել վերադարձը գրասենյակ և որոշ ընկերությունների՝ ստիպել թույլ տալ ավելի հեռավար աշխատանք, քան նախապես ծրագրված էր, իսկ որոշ դեպքերում՝ մշտապես անցնել այդ տարբերակին։

👩‍💻Դա կարող է հանգեցնել աշխատաշուկայի աշխարհագրական սպասվածից ավելի մեծ ընդլայնման. շատ աշխատակիցներ կտեղափոխվեն 2022 թվականի ընթացքում՝ շնորհիվ հեռավար աշխատանքի անցնելու՝ թողնելով թանկարժեք  մեծ քաղաքները՝ ավելի էժան ապրելու համար ցանցացած այլ վայրում:

Բացի այդ, այս մեծագույն քաղաքային կենտրոնները կշարունակեն տուժել որոշակի ոլորտներում, քանի գնալով կքչանա քաղաքային սրճարանների կամ խանութների այցելուների  քանակը։ 

You may like