Ինչո՞ւ են ընկերությունները կորցնում իրենց լավագույն աշխատակիցներին
Աշխատակիցների պահպանումը կարևոր է ցանկացած բիզնեսի համար: Նույնիսկ հեղինակավոր ընկերությունները, որոնք դժվարություններ չունեն տաղանդներ ներգրավելու հարցում, հաճախ չունեն տաղանդների կառավարման հաջող ռազմավարություն: Այսօր կանդրադառնանք մի քանի պատճառների, թե ինչու ընկերություններին չի հաջողվում պահպանել իրենց լավագույն աշխատակիցներին։
Անհատական կարիքներն անտեսելը
Սա մարտահրավերային է հատկապես մեծ ընկերություններում, որտեղ HR մասնագետները թվով քիչ են։ Այս դեպքում նրանք դժվար թե ունենան բավարար ժամանակ՝ բոլորի հետ անհատական աշխատելու համար։ Զրուցեք բոլորի հետ դեմ առ դեմ ձևաչափով, լսեք նրանց առաջարկներն ու մտահոգությունները։
Կարիերայի առաջընթացի հնարավորություններ չառաջարկելը
Խոշոր ընկերությունները հաճախ սխալմամբ ենթադրում են, որ իրենց լավագույն տաղանդներին պահպանելու համար բավական են բարձր աշխատավարձը և արտոնությունների լավ փաթեթը: Իհարկե, դրամական վարձատրությունը կարևոր է, բայց դա միակ գործոնը չէ։ Աշխատակիցներից շատերը կցանկանան համոզվել, որ իրենց դերում կարիերայի առաջընթացի և շարունակական զարգացման իրական հնարավորություն կա:
Կոնֆլիկտների անտեսում
Կոնֆլիկտները երբեմն կարող են աննկատ մնալ խոշոր ընկերություններում, պարզապես այն պատճառով, որ ոչ ոք չի գիտակցում, որ դա տեղի է ունենում: Դա կարող է լինել կոնֆլիկտ գործընկերների միջև կամ անհաջող և անարդյունավետ հարաբերություններ մենեջերի և թիմի անդամի միջև: Թիմում մթնոլորտի «կանոնավոր ստուգումը» լավ միջոց է խնդիրներից խուսափելու համար։ Անանուն հարցումների կազմակերպումը կարող է օգնել այս հարցում։
Շուկայական միջինից ցածր աշխատավարձ
Մարդիկ աշխատում են նախ և առաջ վարձատրվելու նպատակով։ Հիշեք, որ լավ աշխատողներին կորցնելը և նորերին աշխատանքի ընդունելը կարող է ավելի թանկ արժենալ, քան աշխատավարձը բարձրացնելը։
You may also like