Get our free app. It won't take up space on your device
խորհուրդներ գործատուներին

Ինչպես աշխատել ֆրիլանսերների հետ․ արդյունավետ համագործակցության մի քանի պայման

4/18/2024 | 3593 views

Բիզնեսները հաճախ համագործակցում են ֆրիլանսերների հետ՝ կարճաժամկետ կամ երկարաժամկետ տարբերակով աշխատելու նպատակով՝ լրիվ դրույքով աշխատակից ընդունելու փոխարեն։ Ֆրիլանսերները սովորաբար աշխատում են մի քանի հաճախորդների համար միաժամանակ:

 

Ֆրիլանսերների հետ աշխատանքի առավելությունները

Ֆրիլանսերների հետ աշխատելը բիզնեսների համար կարող է ունենալ և՛ առավելություններ, և՛ թերություններ։ Դրական կողմերից մեկն այն է, որ ֆրիլանսերները հաճախ մասնագիտացած են կոնկրետ հմտություններում և եթե նախագծի ինչ-որ փուլում ձեզ անհրաժեշտ է բարձր մասնագիտական գիտելիքներով կամ կարողություններով աշխատակից, ապա ֆրիլանսերը կարող է հենց այդ աշխատակիցը լինել։ Նշենք նաև, որ ֆրիլանսերների հետ աշխատանքն ավելի էժան է բիզնեսների համար, քանի որ չի ենթադրում լրացուցիչ այնպիսի ծախսեր, ինչպիսիք են ապահովագրությունը կամ վճարովի արձակուրդը: Ի տարբերություն կանոնավոր աշխատավարձով աշխատողների՝ ֆրիլանսերը վարձատրվում է միայն աշխատանքն ավարտելուց հետո: Սա կարող է նրանց ավելի մոտիվացնել իրենց առաջադրանքները մանրակրկիտ և ժամանակին կատարելու համար:

 

 

Ֆրիլանսերների հետ աշխատանքի թերությունները

Ֆրիլանսերների հետ աշխատանքի թերություններից մեկն այն է, որ նրանք հաճախ կարող են զբաղված լինել իրենց մյուս հաճախորդների աշխատանքով: Միշտ չէ, որ ֆրիլանսերները կարողանում են առաջնահերթություն տալ հենց ձեր ընկերության հանձնարարություններին: Քանի որ նրանք սովորաբար աշխատում են մի քանի ընկերությունների համար, երբեմն կարող են դժվարանալ ժամանակ հատկացնել ձեր առաջադրանքներին: Բացի այդ, ֆրիլանսերները կարող են չհամապատասխանել ընկերության ուղղվածությանը և մշակույթին: Կոնկրետ ուղեցույցներով և ոճով աշխատող ընկերությունների համար կարող է դժվար լինել գտնել ֆրիլանսերների, ովքեր կկարողանան հաջողությամբ աշխատել ընկերության նախանշած պահանջներին համապատասխան:

 

 

Ինչպե՞ս աշխատել ֆրիլանսերների հետ

Անդրադառնանք մի քանի մոտեցումների, որոնք կօգնեն արդյունավետ համագործակցել ֆրիլանսերների հետ։

 

Հաշվի առեք ձեր բիզնեսի կարիքները

Նախքան ֆրիլանսերների որոնումը սկսելը, մտածեք, թե ինչ է անհրաժեշտ ձեր ընկերությանը ֆրիլանսերից: Հաշվի առեք այնպիսի գործոններ, ինչպիսիք են ֆինանսական ներուժը և աշխատանքի որակը։ Հաշվարկեք, թե որքան գումար կարող եք տրամադրել ֆրիլանսերներին՝ յուրաքանչյուր առաջադրանքի դիմաց վճարելու նպատակով: Մտածեք աշխատանքի որակի մասին, որն անհրաժեշտ է ձեր բիզնեսին: 

 

Հստակեցրեք ձեր պահանջները

Սահմանեք այն ծրագրի նպատակները  և ժամանակացույցը, որի շրջանակներում նախատեսում եք համագործակցել ֆրիլանսերի հետ։ Ծրագրի նպատակների և ժամկետների վերաբերյալ պատկերացումները կօգնեն, որպեսզի վերջնական արդյունքները լինեն թիրախային և համպատասխանեն բիզնեսի նախանշած պահանջներին:

 

 

Կարգավորեք իրավական հարցերը

Ուսումնասիրեք ֆրիլանսերի հետ կնքվող պայմանագրերի հնարավոր տարբերակները։ Կարևոր է նաև հասկանալ ձեր բիզնեսի հարկային պարտավորությունները՝ կապված պայմանագրային աշխատանքի հետ: 

 

Սկսեք փոքր նախագծով

Փորձեք ֆրիլանսերին, որի հետ աշխատելու եք առաջին անգամ, սկզբում տալ ոչ բարդ և ոչ ծավալուն առաջադրանք։ Ավելի փոքր առաջադրանք ընտրելը հեշտացնում է ֆրիլանսերի կատարած աշխատանքը վերանայելու գործընթացը՝ այն գնահատելու համար։ 

 

Պաշտպանեք ձեր ընկերության իրավունքները

Իրավական փաստաթղթերը պետք է հիմք հանդիսանան ֆրիլանսերի հետ աշխատանքի բոլոր ասպեկտների կարգավորման համար։ Ուշադրություն դարձրեք այն կետին, որի համաձայն այն աշխատանքը, որը կատարում է ֆրիլանսերը, պատկանում է ձեր ընկերությանը: Ստեղծեք տվյալների պաշտպանության համակարգեր, որոնք միայն ֆրիլանսերներին են հնարավորություն տալիս մուտք գործել ընկերության վերաբերյալ տեղեկություն պարունակող համակարգեր։

 

 

Վերահսկեք առաջադրանքների կատարումը

Անընդհատ կապի մեջ եղեք ֆրիլանսերի հետ: Վերջինիս աշխատանքը պարբերաբար գնահատելը կօգնի ստանալ այնպիսի արդյունք, ինչպիսին ակնկալում էիք ի սկզբանե։ Դա նաև ֆրիլանսերներին հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում ձեզ հարցեր տալ և ճշգրտումներ կատարել։

 

Հիշեք, որ լավ ֆրիլանսեր գտնելն այնքան էլ հեշտ գործ չէ։ Հնարավոր է՝ դա երկար ժամանակ պահանջի ձեզանից կամ գուցե աշխատեք մի քանի ֆրիլանսերների հետ մինչև կգտնեք ձեր ամենահարմար թեկնածուին։ Հետևաբար համբերատար եղեք որոնման ընթացքում և սկսեք ֆրիլանսերներ փնտրել առաջադրանքը ավարտին հասցնելու վերջնաժամկետից շատ ավելի վաղ։

 

You may like