Զվարթնոց օդանավակայանի հյուրընկալ
Երևան Պարկ
Ոլորտ`
Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
28.04.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հերթափոխով
Աշխատանքային փորձ`
Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
Երևան Պարկին անհրաժեշտ են հյուրընկալներ՝ Զվարթնոց օդանավակայանում աշխատելու համար
Աշխատանքային պարտականություններ
- Զվարթնոց օդանավակայանի ուղևորներին դիմավորել պատշաճ կերպով և տրամադրել լիարժեք տեղեկատվություն Երևան պարկ ընկերության և մատուցվող ծառայությունների վերաբերյալ
- Զվարթնոց օդանավակայանի ուղևորներին տրամադրել անվճար տոմսեր՝ համաձայն Ընկերության սահմանված ընթացակարգի
- Պատասխանել օդանավակայանի ուղևորների հարցերին
- Իրականացնել պաշտոնից բխող այլ պարտականություններ
Պահանջվող որակավորում և հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Հայերենի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների սահուն իմացություն
- Աշխատանքային փորձը սպասարկման ոլորտում կդիտվի որպես առավելություն
- Հաճախորդակենտրոն մոտեցում
- Գրագետ խոսք
- Պատասխանատվության բարձր զգացում
- Ճկունություն, նախաձեռնողականություն և բարեկիրթ վարվելաձև
Աշխատանքային ժամեր՝ 09։00-21։00 և 21։00-09։00։
Հանգստյան օր՝ օրումեջ
Աշխատավարձ՝ Բարձր մրցակցային
Կազմակերպությունն ապահովում է տեղափոխումը Երևանից Զվարթնոց օդանավակայան։