Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Զանգերի սպասարկման կենտրոնի մասնագետ

"MOGO" UCO LLC

Ոլորտ` Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 24.07.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Մոգոն հանդիսանում է ավտովարկավորմամբ զբաղվող առաջատար կազմակերպությունը Հայաստանում: Ընկերության կարևորագույն առաքելությունն է առաջարկել հասանելի վարկեր հաճախորդներին, ովքեր փնտրում են ավտոմեքենա ձեռք բերելու և կամ ֆինանսավորում ստանալու արագ և պարզ տարբերակ:

Մենք փնտրում ենք ակտիվ, հաղորդակցման գերազանց հմտություններ ունեցող երիտասարդների մեր Զանգերի սպասարկման կենտրոնի թիմին միանալու համար:

Զանգերի սպասարկման կենտրոնի մասնագետը պատասխանատու է հաճախորդների կողմից էլեկտրոնային նամակների, զանգերի միջոցով ստացվող հարցումներին պատշաճ կերպով, ժամանակին արձագանքման, պարզ և հասկանալի ուղղորդման, Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն տրամադրման համար: Ուղղվածությունն առավելապես սոցիալական հարթակներում կիրթ և գրագետ առնցանց նամակագրության վարումն է:

Դուք կարող եք միանալ մեր մոտիվացված, կենսուրախ Թիմին՝ ապահովելով Ձեր մասնագիտական ներուժը բացահայտելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու, Թիմի հետ միասին արդյունքային բարձր ցուցանիշներ գրանցելու հնարավորությունը:

Պարտականություններ

  • Պատասխանել Ընկերության գործունեությանն ուղղված հարցումներին՝ սոցիալական հարթակներում ուղղված հարցումներ, էլեկտրոնային նամակներ, մուտքային զանգեր,
  • Ընդհանուր տեղեկատվություն տրամադրել Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ,
  • Բացահայտել հաճախորդի պահանջմունքները, պատշաճ և գրագետ կերպով տրամադրել համապատասխան խորհրդատվությունները,
  • Խնդիրիների լուծման ուղղությամբ մշակել արագ և պարզ լուծումներ,
  • Տեղեկատվություն տրամադրել վարկառուին վերջինիս պարտավորությունների վերաբերյալ,
  • Ընկերության ներքին ընթացակարգերով սահմանված իրավասությունների շրջանակներում իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Աշխատանքային փորձը հաճախորդների սպասարկման ոլորտում կդիտվի՝ որպես առավելություն,
  • Հաղորդակցման, կիրթ և գրագետ բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,
  • Հաճախորդների որակյալ սպասարկման ապահովման սկզբունքների վերաբերյալ գիտելիքներ,
  • Խնդիրները և իրավիճակները համակարգված և համակողմանիորեն ձևով վերլուծելու կարողություն,
  • Կազմակերպչական և թիմային աշխատանք կատարելու ունակություններ,
  • Արագ կողմնորոշվելու, լարված պայմաններում և սեղմ ժամկետներում արդյունավետ աշխատելու կարողություն,
  • Հայերեն լեզվի գերազանց, անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Office-ի լավ իմացություն:

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում