Զանգերի կենտրոնի օպերատոր
«Թել-Սել» ՓԲԸ
Ոլորտ`
Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
15.05.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Չի պահանջվում, Սկսնակ, Միջին
Նկարագրություն
Թել-Սելն իր հաճախորդների աջակցման կենտրոնին միանալու է հրավիրում ակտիվ և գրագետ երիտասարդների։
Որպես հաճախորդների աջակցման կենտրոնի օպերատոր ձեր հիմնական նպատակն է հաճախորդների հարցումներին պատասխանելը և նրանց խնդիրներին սեղմ ժամկետներում լուծում տալը։
Պարտականություններ
- Պատասխանել հաճախորդների մուտքային զանգերին և անհրաժեշտության դեպքում կատարել ելքային զանգեր,
- Մատուցել բարեխիղճ և գրագետ ծառայություն հաճախորդներին՝ պատասխանելով վերջիններիս հարցերին, անհատապես լուծելով նրանց խնդիրները, հետևաբար և ստեղծել դրական կապ հաճախորդի հետ,
- Իրականացնել հաճախորդների նույնականացում,
- Հետևել ոլորտի փոփոխություններին և մշտապես աշխատել սպասարկման որակը բարելավելու համար,
- Կատարել այլ առաջադրանքներ ըստ անհրաժեշտության։
Պահանջներ
- Ակտիվություն և արագ սովորելու կարողություն,
- Զանգերի սպասարկման ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն,
- Գրագետ և հարգալից խոսք,
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
- Բարդ և սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և ճիշտ մոտեցում ցուցաբերելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքի անցնելուց առաջ իրականացվում է ուսուցում և պրակտիկա։
Աշխատանքային գրաֆիկը՝ 09։00 - 18։00
Եթե Դուք համապատասխանում եք առաջադրված պահանջներին, խնդրում ենք էլեկտրոնային հասցեին ուղարկել Ձեր թարմացված CV-ն՝ վերնագրելով այն՝ "Զանգերի կենտրոնի ցերեկային օպերատոր"