Զանգերի կենտրոնի մասնագետ
MAQOOR
Ոլորտ`
Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
23.05.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական
200,000 ֏
Աշխատանքային փորձ`
Սկսնակ, Միջին
Նկարագրություն
«MAQOOR» չոր մաքրման և լվացքատան ծառայությունների ցանցն առաջարկում է Զանգերի կենտրոնի մասնագետի աշխատանք։
Պարտականություններ
- Պատասխանել հաճախորդների հարցերին հեռախոսազանգերի միջոցով,
- Հաճախորդներին տրամադրել կազմակերպության ծառայությունների մասին ամբողջական տեղեկություն,
- Պարզել հաճախորդների ակնկալիքները և առաջարկել լուծումներ ընկերության ծառայությունների ցանկից,
- Պատասխանել մուտքային զանգերին և կատարել ելքային զանգեր,
- Պահպանել հաճախորդների սպասարկման սահմանված կանոնները,
- Հաստիքի պարտականություններից բխող այլ գործառույթներ։
- Ներկայացնել հաշվետվություններ խեկավարին
- Անցկացնել հարցումներ հաճախորդների հետ
Պահանջներ
- Աշխատանքային փորձը ցանկալի է,
- Ունենալ գրագետ խոսք, հաճախորդների հետ աշխատելու ունակություն,
- Լսելու ունակություն, hաճախորդամետ մոտեցում, բողոքների և վեճերի արդյունավետ պարզաբանում և լուծում,
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
- Արագ սովորելու ունակություն,
- QA-ի հիմունքներ
- Համակարգչային բազային գիտելիքների իմացություն,
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու և նման իրավիճակները կառավարելու ունակություն,
- Միաժամանակ մի քանի գործառույթ իրականացնելու հմտություն։
Հավելյալ նշումներ
6-օրյա աշխատանքային շաբաթ, աշխ. ժամերը՝ 09.00 - 18:00.
Աշխատանքի վայրը՝ Կենտրոն, Սայաթ-Նովա փողոց։
Եռամսյա վարձատրվող փորձաշրջան։