Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Զանգերի կենտրոնի մասնագետ

Էկո Ստեպ Կանաչ Էներգիայի Լուծումներ

Ոլորտ` Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 27.10.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Նոր աշխատատեղ՝ շփումը սիրող մարդկանց համար։

Մեզ անհրաժեշտ են սիրալիր անձինք, ովքեր հեռախոսազրույցի կամ նամակագրության միջոցով կապ կհաստատեն հաճախորդների հետ՝ հետևելով վաճառքի և հետվաճառքային գործընթացի ամբողջ ընթացքին։

Պարտականություններ

  • Հեռախոսազրույցի կամ նամակների միջոցով տեղեկատվության տրամադրում հաճախորդին
  • Գրանցում CRM համակարգում ՝ առանց բացթողումների
  • Հաճախորդին՝ համապատասխան մասնագետին ուղորդում
  • Սպասարկման հայտերի գրանցում
  • Նամակագրությունների կազմակերպում՝ ըստ կազմակերպության պահանջի

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Համակարգչային ծրագրերին տիրապետում (Microsoft, Bitrix)
  • Թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություններ
  • Կազմակերպչական, բանակցային հմտություններ

Աշխատանքային փորձը արևային էներգետիկայի ոլորտում ցանկալի է։

Աշխատանքային գրաֆիկ՝ լրիվ դրույք։

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը ուղարկել նշված էլ հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում