Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Զանգերի կենտրոնի աշխատակից (երեկոյան/ցերեկային գրաֆիկ)

Buy.am

Ոլորտ` Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 24.03.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

ԲԱՅ ԷՅԷՄ ընկերությունը փնտրում է Զանգերի կենտրոնի աշխատակից (երեկոյան/ցերեկային գրաֆիկ), ովքեր կապահովեն անմիջական կապն ընկերության և իր ներկա/ապագա հաճախորդների միջև։

Պարտականություններ

  • Զանգերի ընդունում, պատվերների գրանցում;
  • Հաճախորդների հարցումներին համապատասխան անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում;
  • Աշխատանքի ընթացքում առաջացող խնդիրների վերահսկում;
  • Աշխատանքից բխող այլ պարտականությունների կատարում;
  • Հաճախորդամետության և հաճախորդի բարձր գոհունակության ապահովումով հասնել հաճախորդի պահպանմանը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն;
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն;
  • Գրագետ, հստակ և անթերի խոսք;
  • Լարված պայմաններում կենտրոնանալու և աշխատելու կարողություն;
  • Պատասխանատվության զգացում և սովորելու բարձր ունակություն;
  • Հաղորդակցվելու և կոնֆլիկտային իրավիճակներ հարթելու հմտություններ:

Հավելյալ նշումներ

Ցանկացողներին խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում