Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Խորհրդատու Վաճառող/ուհի

MILAZZO STORE

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 21.07.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական 170,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, 8 ժամյա գրաֆիկ
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

"Milazzo Store"-ը աշխատանքի է հրավիրում վաճառող խորհրդատուների։

Եթե դու սիրում ես շփվել, մոտիվացված ես, եռանդուն և ուզում ես միանալ մեր ուրախ թիմին, ապա մենք փնտրում ենք հենց քեզ։ Սա ոչ միայն մասնագիտական փորձ ձեռքբերելու, այլև ջերմ և պրոֆեսիոնալ թիմի հետ աշխատելու հնարավորություն է:

"Milazzo Store"-ը հանդիսանում է հետևյալ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

  • Karl Lagerfeld
  • Chiara Ferraghni
  • Philipp Plein
  • Pinko
  • Palm Angels

Պարտականություններ

  • Ապահովել հաճախորդների սպասարկումը՝ համաձայն ընկերությունում հաստատված ստանդարտների
  • Հավատարիմ լինել կազմակերպության վարած քաղաքականությանը և աշխատել ըստ սահմանված ընթացակարգերի։
  • Բարեհամբույր սպասարկել հաճախորդներին, ցուցաբերել անհատական մոտեցում, իրականացնել վաճառքի ողջ գործընթացը՝ խորհրդատվությունից մինչև վաճառք։
  • Պատրաստել ապրանքները վաճառքի համար՝ ընդունու, հավաքում, կոմպլեկտավորում, ցուցադրում։
  • Ապահովել ապրանքատեսականու առկայությունը սրահում բրենդի կողմից սահմանված ցուցադրման ստանդարտներին համապատասխան, հետևել դրանց ճիշտ դասավորվածությանը և մաքրությանը

ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • ​​Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելութուն
  • Ռուսերենի, անգլերենի և այլ օտար լեզվի իմացությունը կդիտի որպես առավելություն
  • Նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու ցանկություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Կոնֆլիկտային իրավիճակներում մարդկանց հետ հաղորդակցվելու ունակություն

ՀԱՎԵԼՅԱԼ ՆՇՈՒՄՆԵՐ

⏱ Աշխատանքային ժամ/օր՝ երկ.-կիր. (2օր հանգիստ)
💸 Բարձր աշխատավարձը երաշխավորում ենք:
Ուղղարկեք CV-իներ նշված էլ. հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում