Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Որակի վերահսկման թիմի պատասխանատու

ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր ՍՊԸ

Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Կենսաբանական, Քիմիական
Վերջնաժամկետ` 27.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

«Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» Ընկերությունը փնտրում է Որակի վերահսկման թիմի պատասխանատուի՝ Որակի Կառավարման համակարգի ստանդարտներին համապատասխան արտադրանքի որակի ապահովման համար:

Պարտականություններ

  • Կիրառել և վերահսկել Որակի Կառավարման համակարգում (QMS) նկարագրված ընթացակարգերը:
  • Բացառել որակի վերահկման պրոցեսներից շեղումները, որպեսզի արտադրանքի որակն առավելագույնս համապատասխանի սպառողի պահանջներին:
  • Ուսուցանել որակի վերահսկման թիմի մյուս աշխատակիցներին:
  • Ստեղծել և կատարելագործել որակի վերահսկման ցուցումները, չափորոշիչները և փաստաթղթերը:
  • Ապահովել, որ բոլոր ներքին համակարգերն ու ընթացակարգերը թարմացվեն, վերանայվեն և փոփոխվեն՝ համապատասխանելու PEPSICO-ի և արտաքին աուդիտի բոլոր պահանջներին:
  • Արձագանքել սպառողների բողոքներին՝ կարճաժամկետ և երկարաժամկետ քայլեր ձեռնարկել բողոքներին ի պատասխան:
  • Թարմացնել որակի վերահսկման փաստաթղթաշրջանառությունը և տեղեկատվությունը մշտապես փոխանցել արտադրական թիմին:
  • Սահմանել Որակի ապահովման բաժնի համար կատարողականներ և վերահսկել սահմանված կատարողականների իրագործմանը:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն կենսաբանության կամ քիմիայի ոլորտում,
  • Սննդի արտադրության ոլորտում նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ
  • Թիմի կառավարման հմտություններ:
  • Որակի վերահսկման բնագավառում աշխատանքային փորձ:
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն:
  • Առաջնորդության և միջանձնային գերազանց հմտություններ:
  • Կազմակերպչական, պլանավորման և որոշումների կայացման գերազանց հմտություններ:
  • Գերազանց գրավոր և բանավոր հաղորդակցական հմտություններ:

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները նշված էլ. հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում