Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Որակի վերահսկման մասնագետ,ապրանքագետ

ՍՊԱՅԿԱ ՍՊԸ

Ոլորտ` Գյուղատնտեսություն, Բնապահպանություն
Վերջնաժամկետ` 06.06.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

  • Մթերման բաժնում իրականացնել որակի պատասխանատու-ապրանքագետի պարտականությունները:

Պարտականություններ

  • Կատարել պատրաստի արտադրանքի և մթերված գյուղմթերքի որակի վերահսկում՝ ընդունված ստանդարտների և տեխնիկական պահանջների, հաստատված նմուշների, տեխնիկական փաստաթղթերի, պայմանագրերի և մատակարարման պահանջների համապատասխան:
  • Մթերման աշխատանքների ժամանակ խստորեն ստուգել և վերահսկել մատակարարների կամ ֆերմերների կողմից բերված ապրանքի որակը՝ պահպանելով ստանդարտով նախատեսված որակի, արտաքին տեսքի պահպանման պահանջները:
  • Ներկայացնել օրական հաշվետվություններ մթերված ապրանքի քաշի, որակի և այլ պայմանների վերաբերյալ
  • Ըստ անհրաժեշտության կայացնել որոշումներ ՝կապված մթերված ապրանքը ընդունելու կամ չընդունելու հետ
  • Ղեկավարությանը, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունների շրջանակում համագործակցող ստորաբաժանումների ղեկավարներին հայտնաբերված անհամապատասխանությունների և թերությունների մասին ներկայացնել գրավոր հաշվետվություններ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տեխնիկական կամ գյուղատնտեսական)
  • Աշխատանքային փորձը ցանկալի է
  • MS Office-ի իմացություն
  • Որակի վերահսկման մեթոդական, նորմատիվ-տեխնիկակակն փաստաթղթերի և միջազգային ստանդարտների իմացություն
  • Ռուսերեն լեզվի իմացությունը պարտադիր է /անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն/
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Պատասխանատու,կարգապահ

Հավելյալ նշումներ

- Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ

-Աշխատանքային պայմանները համապատասխանում է արական սեռի ներկայացուցիչներին

-Անձնական ավտոմեքենայի առկայություն/վառելիքի ծախսը հոգում է ընկերությունը/

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում