Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Որակի Ապահովման Բաժնի Ղեկավար

ESCO Pharm

Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ` 01.07.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

ԷՍԿՈ-ՖԱՐՄ ընկերությունը փնտրում է Որակի Ապահովման Բաժնի Ղեկավարի (ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ):

Պարտականություններ

  • Կազմակերպել Որակի Ապահովման բաժնի ամենօրյա անխափան աշխատանքը՝ սերտորեն համագործակցելով Ընկերության բոլոր բաժինների հետ
  • Ապահովել Ընկերությունում ընթացող գործընթացների համապատասխանությունը ՊԱԳ կանոններին և ՀՀ օրենսդրությանը
  • Ապահովել Ընկերությունում արտադրվող արտադրանքի որակի համապատասխանությունը հաստատված հատկանիշներին
  • Հաղորդակցել անհրաժեշտ ՊԱԳ կանոննները, որակի ստանդարտները և չափանիշները համապատասխան անձնակազմին։ Կազմակերպել նշված թեմաներով շարունակական ուսուցում և գիտելիքների ստուգում
  • Հայտնաբերել առկա անհամապատասխանությունները, շեղումները և ռիսկերը
  • Արձագանքել շուկայից եկող բողոքներին
  • Կատարել այլ գործառույթներր՝ Որակի Ապահովման բաժնի ղեկավարի պարտականություններից բխող

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ քիմիայի, դեղագործության, դեղագիտության, կենսաբանության կամ այլ նմանատիպ ոլորտում
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ նմանատիպ պաշտոնում
  • MS Office, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
  • Մարդկանց հետ հաղորդակցելու և համագործակցելու գերազանց հմտություններ

Հավելյալ նշումներ

Երկուշաբթի - Ուրբաթ, 9:30 - 18:00

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) նշված էլ. հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում