Վարորդ-առաքիչ
Լայֆ-Սոնգ ՍՊԸ
Ոլորտ`
Լոգիստիկա, Տրանսպորտ
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական
սկսած 220,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ`
Վեցօրյա
Աշխատանքային փորձ`
Սկսնակ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
"Luminarc” ֆրանսիական սպասք ներմուծող ընկերությունը աշխատանքի է հրավիրում պարտաճանաչ, վստահելի, փորձառու վարորդ-առաքիչների:
Մեքենան և վառելիքը տրամադրում է կազմակերպությունը:
Պարտականություններ
- Կատարել անհրաժեշտ քանակի ապրանքի բարձման և բեռնաթափման աշխատանքներ
- Տեղափոխել ապրանքը վաճառքի կետեր` համաձայն հաստատված երթուղու
- Պատասխանատու լինել ապրանքի լրիվ և անվնաս տեղափոխման համար
- Պատասխանատու լինել ավտոմեքենայի բարեխիղճ շահագործման համար
Պահանջներ
- BC կարգի վարորդական իրավունք
- Համակարգված աշխատելու կարողություն
- Թիմում աշխատելու կարողություն
- Աշխատանքային փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Աշխատավարձը՝ 220.000 դրամ սկզբնական
Աշխատանքային գրաֆիկը՝ 9։00-18։00
Հանգստյան օր` Կիրակի:
Եթե համապատասխանում եք վերոնշյալ պահանջներին, կարող եք դիմել այս աշխատանքին՝ ուղարկելով Ձեր ռեզյումեն նշված էլ. հասցեին: