Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վարորդ-առաքիչ

Արզնի Թռչնաֆաբրիկա

Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ
Քաղաք` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական 280,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Արզնի» թռչնաֆաբրիկան աշխատանքի է հրավիրում 19-40 տարեկան, պատասխանատու և պարտաճանաչ վարորդ-առաքիչների:

Պարտականություններ

  • Պահեստում հետևել մեքենայի բեռնմանը` համաձայն հաշիվ ապրանքագրերի
  • Մեքենան վարել սահմանված արագությամբ և հավկիթներն անվնաս առաքել նշված հասցեներով
  • Պատշաճ կերպով կատարել ապրանքի հանձնում և ընդունում վաճառակետերում
  • Մշտապես հետևել մեքենայի սարքինությանը և մաքրությանը
  • Հետևել ընկերության ներքին կանոնակարգի պահանջներին:

Պահանջներ

  • B, C կարգի վարորդական իրավունք
  • Առաքման ոլորտում աշխատանքային փորձ
  • Արագաշարժություն և հեշտ կողմնորոշվելու կարողություն
  • Հաճախորդների հետ հաղորդակցվելու ունակություն և համբերատարություն
  • Պատասխանատվության զգացում և ճշտապահություն:

Հավելյալ նշումներ

Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ, հանգստյան օր` կիրակի: Աշխատաժամանակը նորմավորված չէ: Այլ մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար կարող եք զանգահարել 099 44 73 75 հեռախոսահամարին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում