Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վարորդ Առաքիչ

ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ

Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունը փնտրում է պատասխանատվության բարձր զգացումով և հաճախորդների հետ շփվելու ունակությամբ օժտված վարորդի, ով ապահովելու է Ընկերության ապրանքատեսակների ուղիղ մատակարարումը հաճախորդներին սեփական մեքենայով:

Պարտականություններ

  • Հաճախորդներից ստացված պատվերները՝ դեղորայք, խնամքի միջոցներ, առաքել կոնկրետ հասցեներով,
  • Պատվիրատուներից ստանալ առաքվող ապրանքի դիմաց վճարվող կանխիկ դրամական միջոցները,
  • Կիրթ և բարեհամբույր սպասարկել հաճախորդներին,
  • Պահպանել պատվերը հաճախորդին հանձնելու սահմանված կանոնները և վարվելակերպը:

Պահանջներ

  • Միջնակարգ կրթություն,
  • Աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Սեփական մեքենայի և վարորդական իրավունքի առկայություն,
  • Երևան քաղաքի փողոցների գերազանց իմացություն,
  • Տեղանքում հեշտ և արագ կողմոնորոշվելու հմտություն,
  • Ռուսերեն լեզվի իմացություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Ժամանակի ճիշտ պլանավորման և կառավարման հմտություններ,
  • Մարդկանց հետ տարբեր իրավիճակներում շփվելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե կամ դիմել նամակի միջոցով:

Եթե ռեզյումեի կամ էլ.փոստով դիմելու հնարավորություն չունեք, կարող եք զանգահարել կազմակերպության էջում նշված հեռախոսահամարով:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում