Վարորդ
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ
Ոլորտ`
Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ`
07.08.2022
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
"Մեհրաբյան և Որդիներ" ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում Վարորդ-առաքիչների լոգիստիկայի թիմին միանալու համար
Պարտականություններ
- Ծանոթանալ լոգիստիկայի բաժնի ղեկավարի կողմից կազմված օրվա երթուղուն,
- Ընդունել բեռնված ապրանքները և պատասխանատվություն կրել դրանց անվտանգ տեղափոխման համար,
- Արտադրության, պահեստների և առաքման օպերատորից ստանալ համապատասխան ուղեկցող փաստաթղթերը,
- Ապրանքը հանձնել վաճառակետ, ստանալ գումարը և տրամադրել կտրոնը,
- Ապրանքի վաճառակետում հասնելուց հետո կատարել մուտքագրում հեռախոսի միջոցով 1C ծրագիր,
- Մեքենաների արտաքին մաքրության ապահովում,
- Մեքենաների անվտանգ շահագործման ապահովում, ժամանակին անսարքությունների մասին իրազեկում:
Պահանջներ
- Վարորդական վկայականի առկայություն (B կարգ)
- Աշխատանքային փորձ՝ 2+ տարի
- Շարժական հավելվածներից օգտվելու կարողություն - (Հեռախոս, պլանշետ)
Հավելյալ նշումներ
- Ընկերության արտադրանքի և ներկրվող ապրանքների հատուկ զեղչի տրամադրում
- Ճաշարանի առկայություն
- Ծառայողական ավտոբուս Գարեգին Նժդեհի հրապարակից (3-րդ մաս-Հայրենիք-Սասունցի Դավիթ կայարան-"Ծիածան" երթուղիով)
Հ.Գ. Մենք գտնվում ենք Էրեբունի համայնքում՝ Արին Բերդի 24/5 հասցեում: Քարտեզային կողմնորշման համար հասցեն է՝ Արին Բերդի 19ա
Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեինը: