Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի խորհրդատու

Premium Machinery Armenia

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 19.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

Պրեմիում Մաշիների Էյ Էմ ընկերությունը աշխատանքի է հրավիրում մոտիվացված թիմակցի՝ Վաճառքի խորհրդատուի թափուր հաստիքը զբաղեցնելու համար։

Պարտականություններ

  • Հաճախորդների սպասարկում՝ ընկերության սահմանած չափանիշներին համապատասխան,
  • Հաճախորդի կարիքների հաստատում և նրա շահերին համապատասխան ծառայությունների մատուցում,
  • Ապրանքների առաջարկ, բնութագրերի բացատրություն, ցուցադրում, հաշիվ-ապրանքագրի պատրաստում և հաճախորդի ուղորդում գանձապահ-օպերատորի մոտ,
  • Այլընտրանքային ապրանքների առաջարկ հաճախորդին (համաձայն առցանց կատալոգի),
  • Ընկերության նոր ապրանքների ծանոթացում և առաջարկ,
  • Ապրանքների պահեստային մնացորդների վերահսկում և համապատասխան հաշիվների վարում,
  • Անհրաժեշտության դեպքում՝ փորձնակ-խորհրդատուների վերապատրաստում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Վաճառքի հնարավորությունների բացահայտում և մարտահրավերների հաղթահարում
  • Հաճախորդների հետ հարաբերությունների պահպանում
  • Բյուջեի վերահսկողություն և ֆինանսական կանխատեսում
  • Ռուսերենի կամ անգլերենի գերազանց իմացություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային oրեր` երկուշաբթի - շաբաթ

Աշխ. Ժամեր ՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 9:30 - 18:30

շաբաթ՝ 9։30 - 15։00

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել, ուղարկելով ռեզյումե նշված էլ․ հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում