Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի խմբի ղեկավար/Team Lider

"Ապաչի Գրուպ" ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ` 16.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական 400,000-800,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու

Նկարագրություն

«Ապաչի Գրուպ» ՍՊԸ-ն փնտրում է վաճառքի ոլորտը հստակ պատկերացնող, կամային ուժեղ հատկանիշներով Վաճառքի թիմի ղեկավարի՝ ընկերության արտադրանքի վաճառքների պատշաճ կազմակերպման, պլանավորման ու առաջխաղացման նպատակով:

Պարտականություններ

  • Կառուցել բարձր արդյունավետ թիմ՝ մասնագիտական ​​հմտություններին համապատասխան
  • Մշտապես փնտրել և բացահայտել տարածքում շուկայի զարգացման և վաճառքի ծավալի նոր ուղիներ
  • Խթանել արդյունավետ և պրոֆեսիոնալ բիզնես հարաբերություններ բոլոր շահառու կողմերի հետ,
  • Վերլուծել տարածքի վաճառքի արդյունքները և առաջարկել անհրաժեշտ գործողությունների պլան,
  • Մշակել և իրականացնել ամսական, շաբաթական վաճառակետերի այցելությունների ( Market visit) պլան` վերլուծելու, գնահատելու և արդյունավետ թիրախներ (Target) սահմանելու նպատակով

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Համապատասխան հաստիքում առնվազն 6 տարվա աշխատանքային փորձ
  • Պլանավորման ունակություն
  • Հաղորդակցման էթիկա և բանակցելու ճկունություն
  • Խոսքի հստակություն և գրավչություն
  • Համակարգված աշխատելու կարողություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Անձնական մեքենայի առկայություն

Հավելյալ նշումներ

  • Երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-18:00

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում