Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի վերլուծաբան

Errand HR

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ, Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 03.04.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Errand HR Agency-ի գործընկեր կազմակերպությունը փնտրում է առնվազն 1 տարվա աշխատանքային փորձով, Excel ծրագրի գերազանց իմացությամբ վաճառքի վերլուծաբան։

Պարտականություններ

  • Ընկերության վաճառքի արդյունքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և մշակում,
  • Իրացումների վերլուծություն,
  • Վաճառքի վերաբերյալ հաշվետվությունների կազմում,
  • Վաճառքի գործոնային վերլուծություն,
  • Մասնակցություն՝ ամսական, եռամսյակային, տարեկան վաճառքի պլանների կազմմանը,
  • Կանոնավոր վերլուծական հաշվետվություններ, այդ թվում նաև գնումների և իրացումների, վերաբերյալ աղյուսակների, գծապատկերների կազմում և ներկայացում ղեկավարությանը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (տեխնիկական, տնտեսագիտական, մաթեմատիկական),
  • Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ համանման ոլորտում,
  • MS Excel ծրագրերի գերազանց իմացություն (բարդ բանաձևեր, ֆունկցիաներ, աղյուսակներ, VLOOKUP),
  • 1C Ծրագրի իմացություն,
  • Տվյալների բազայի և մեծ ծավալների տեղեկատվության հետ աշխատելու կարողություն,
  • Վերլուծական աշխատանքի փորձ, արագ սովորելու կարողություն, ուշադրություն, պատասխանատվություն,
  • Հայերեն և ռուսերեն լեզուների պարտադիր իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է:

Անձնային հատկանիշներ

  • Վերլուծական մտածողություն,
  • Համակարգային մոտեցում,
  • Ուշադրություն,
  • Տվյալների հետ աշխատանքի ճշգրտություն և կոկիկություն։

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել, ուղարկելով ռեզյումե նշված էլ․ հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում