Վաճառքի վերլուծաբան
ԶԻԳԶԱԳ
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր, Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
22.03.2023
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Սկսնակ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
"Զիգզագ" ընկերությունը աշխատանքի է հրավիրում վաճառքի վերլուծաբանի, ով կհավաքագրի վաճառքների վերաբերյալ տեղեկատվություն, կմշակի, հանդես կգա կանխատեսումներով և առաջարկներով:
Պարտականություններ
- Ընկերության վաճառքի արդյունքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և մշակում
- Իրացումների վերլուծություն
- Իրացումների տվյալների բազայի վարում
- Վաճառքի վերաբերյալ հաշվետվությունների կազմում
- Ամենապահանջված ապրանքների և վաճառքի սեզոնային տատանումների ուսումնասիրություն
- Վաճառքի ավելացման տարբեր վարկածների արդյունավետության վերլուծություն:
- Հաճախորդների բազայի վերլուծություն (ABC, RFM, LTV, դասակարգում ըստ կարգավիճակի/չափի/գործունեության ոլորտի և այլն):
- Վաճառքի ձագարի վերլուծություն
- Վաճառքի գործոնային վերլուծություն
- Մասնակցություն՝ ամսական, եռամսյակային, տարեկան վաճառքի պլանների կազմմանը
- Առանձին վաճառասրահների տվյալների վերլուծություն (ակտիվություն, վաճառք, կոնվերսիա, միջին գին, կտրոնի չափ, աշխատակիցների կողմից կատարված վաճառքներ)
- Կանոնավոր վերլուծական հաշվետվություններ, այդ թվում նաև գնումների և իրացումների վերաբերյալ աղյուսակների, գծապատկերների կազմում և ներկայացում ղեկավարությանը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (տեխնիկական, տնտեսագիտական, մաթեմատիկական)
- Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ համանման ոլորտում։
- Microsoft office, MS Power Point, MS Excel ծրագրերի գերազանց իմացություն (բարդ բանաձևեր, ֆունկցիաներ, աղյուսակներ, VLOOKUP, գրաֆիկներ, գծապատկերներ)։
- Տվյալների բազայի և մեծ ծավալների տեղեկատվության հետ աշխատելու կարողություն։
- Վերլուծական աշխատանքի փորձ, արագ սովորելու կարողություն, ուշադրություն, պատասխանատվություն։
- Հայերեն և ռուսերեն լեզուների պարտադիր իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է։
-
Անձնային հատկանիշներ
- Վերլուծական մտածողություն
- Համակարգային մոտեցում
- Ուշադրություն
- Տվյալների հետ աշխատանքի ճշգրտություն և կոկիկություն։
Հավելյալ նշումներ
Աշխատավայր - Հյուսիսային Պողոտա 1
Աշխատանքային շաբաթ - հնգօրյա
Աշխատանքային ժամեր - 10:00-19:00