Վաճառքի պլանավորող-վերլուծաբան
Էկոպրոֆ ՍՊԸ
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
25.05.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Նկարագրություն
Էկոպրոֆ շինանյութի արտադրության առաջատար ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու և պատասխանատվության բարձր զգացումով վաճառքի պլանավորող-վերլուծաբանի ։
Պարտականություններ
- Մշակել վաճառքի ռազմավարական առաջնայնությունները և գործողությունները, կառավարել իրականացման գործընթացը:
- Կառավարել ընկերության վաճառքի գործունեությունը` պլանավորում, կազմակերպում, առաջնորդում, վերահսկում:
- Ուսումնասիրել շուկան, վերլուծել և ներկայացնել առաջարկներ:
- Մշակել և ներդնել ենթակա աշխատակիցների աշխատանքի արդյունավետության գնահատման ծրագիր:
- Վերահսկել վաճառքի ծավալները և վերլուծել արդյունքները:
- Վերահսկել կրեդիտի և վաճառված ապրանքի գումարի շարժը:
- Աշխատանքի պահանջներին համապատասխան իրականացնել այլ գործառույթներ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է շուկայագիտության կամ հարակից ոլորտներում)
- Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում
- MS Office փաթեթի վարժ իմացություն
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն
- Ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու հմտություններ
- Վերլուծական մտածելակերպ, որոշումներ կայացնելու ունակություն
- Գործարար հաղորդակցման և բանակցային հմտություններ
- Կազմակերպչական և կառավարման հմտություններ։
Հավելյալ նշումներ
Աշխ․ ժամերը՝09։00-18։00, շբթ՝ մինչև 14։00