Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի օպերատոր

ASEDL LLC

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ, Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 10.08.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

ԱԷՍ հոլդինգն ԱԷՍ Թրեյդ-ի թիմին միանալու համար փնտրում է վաճառքի մասնագետի, ով կապ է հաստատելու հաճախորդների հետ, իրականացնելու է մեծածախ վաճառք:

Պարտականություններ

  • Ստեղծում է փոխհարաբերություններ գնորդների հետ
  • Հեռախոսազանգի միջոցով գրանցում է հաճախորդի պատվերը և իրականացնում է զեղչերի ծրագրային ձևակերպում
  • Իրականացնում է հաճախորդների պահանջների վերլուծություն
  • Իրականացնում է դեբիտորական և կրեդիտորական պարտքի վերահսկում, փոխադարձ հաշիվների ճշտում
  • Վաճառում է Ընկերության արտադրանքը գործընկերներին և տրամադրում է գնային առաջարկ պատվիրատուներին
  • Իրականացնում է վաճառքի նախնական և վերջնական պատվերների ծրագրային ձևակերպումները
  • Մասնակցում է Ընկերության ապրանքատեսականու և ծառայություններին վերաբերվող մարքեթինգային ռազմավարության մշակմանը և իրականացման

Պահանջներ

  • Համապատասխան ոլորտի բարձրագույն կրթություն
  • Վաճառքի և սպասարկման ոլորտի աշխատանքային փորձը
  • Անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն
  • Հաղորդակցման հմտություններ
  • 1C, MS office ծրագրերի իմացություն
  • Թիմային աշխատանքի հմտություններ:

Առավելություններ

  • Զարգացող թիմում աշխատելու հնարավորություն
  • Անվճար դասընթացներ
  • Տրանսպորտ

Հավելյալ նշումներ

6–օրյա աշխատանքային շաբաթ, շաբաթ օրերը ոչ լրիվ աշխատաժամանակ:

Ընկերությունը աշխատակիցներին տրանսպորտ տրամադրում է:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում