Վաճառքի մենեջեր (HoReCa բաժին)
ԱԼՖԱ ՖՈՒԴ ՍԵՐՎԻՍ ՍՊԸ
Ուշադրություն ! Երկրորդ փուլի հավաքագրումը բաց է մինչև 15.08.23-ին:
Ալֆա Ֆուդ Սերվիս ընկերությունը Հայաստանում պրեմիում դասի սննդամթերքի, հրուշակեղենի և հացաբուլկեղենի բաղադրիչների, գինու և թունդ ալկոհոլի խոշորագույն ներմուծող կազմակերպույթուն է։ Մենք համագործակցում ենք Հայաստանի գրեթե բոլոր հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների հետ (HoReCa)՝ մատակարարելով աշխարհի առաջատար արտադրողների ապրանքանիշների լայն և որակյալ տեսականի։
Ի՞նչ ենք մենք վաճառում.
- Պրոֆեսիոնալ ապրանքներ խոհանոցի և բարի համար
- Բաղադրիչներ հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրության համար
- Պրեմիում դասի գինի և թունդ ալկոհոլային խմիչք, օղի
Ընկերության արագ աճի և ընդլայնման հետ կապված՝ մենք փնտրում ենք ակտիվ, նպատակասլաց և խելացի վաճառքի մենեջեր HoReCa բաժնի համար։
Ի՞նչ է պետք անել
- Աշխատել գործող և նոր հաճախորդների հետ (բազան տրամադրում ենք),
- Ընդլայնել մատակարարվող ապրանքների տեսականին գործող հաճախորդների մոտ,
- Անցկացնել հանդիպուներ գործող և նոր հաճախորդների հետ,
- Ներկայացնել ապրանքատեսականին,
- Կատարել վաճառքի պլանը,
- Ներկայացնել ամենօրյա հաշվետվություն ղեկավարին։
Մենք պատրաստ ենք Ձեզ հետ աշխատել, եթե Դուք ունեք ՝
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ վաճառքների ոլորտում՝ նվազագույնը 2 տարի
- Գրագետ խոսք, հաղորդակցման և բանակցային գերազանց հմտություններ,
- Ռուսերեն լեզվի լավ իմացություն,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Ճկուն և վերլուծական միտք,
- Խնդիրները նկատելու և դրանց օպտիմալ լուծումներ առաջադրելու ունակություն,
- Ժամանակի կառավարման հմտություններ,
- Համակարգչային գիտելիքներ /MS office /
- Մեքենայի առկայություն
Մեր թիմին միանալով՝ Դուք կունենաք
- Մրցունակ և սպիտակ աշխատավարձ
- Ժամանակին վճարվող աշխատավարձ` դա մեզ համար կարևոր է (ամսական 2 անգամ),
- Լանչ ընկերության հաշվին:
- Բժշկական ապահովագրություն.
- Տարեկան բոնուսներ լավագույն աշխատակիցներին,
- Սպորտ ակումբից օգտվելու հատուկ պայմաններ,
- Կարիերայի աճի հնարավորություն,
- Բարձրորակ ապրանքներ, որոնք դուք կվաճառեք հպարտությամբ,
- Պարտադիր վճարովի արձակուրդ՝ տարեկան 2-3 անգամ
- Հարմարավետ ուսուցման համակարգ,
- Ձեր հաջողություններով շահագրգռված ղեկավար
- Ժամանակակից և տեխնիկապես հագեցված ստուդիաներ՝ դեմոնստրացիաների համար
Հավելյալ նշումներ
· Աշխ. օրեր – նորմավորված աշխատանքային գրաֆիկ
· Հասցե- Երևան Ա. Սարգսյան 4 (Աջափնյակ)
· Տարիքը – 25-35տ