Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մենեջեր

Էներջի Լաբս

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 26.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական 300,000-900,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին

Նկարագրություն

Մենք փնտրում ենք դինամիկ վաճառքի մենեջեր՝ մեր թիմին միանալու համար: Այս դերը ներառում է արևային կայանների և դրանց ինտեգրված ՏՏ լուծումների վաճառքը և առաջխաղացումը հայաստանյան շուկայում, B2C և B2B մոդելներով:

Պարտականություններ

  • Մշակել և իրականացնել վաճառքի ռազմավարություններ:
  • Կառուցել և պահպանել ամուր, երկարատև հարաբերություններ հաճախորդների հետ:
  • Հաճախորդներին ներկայացնել վերականգնվող, մասնավորապես արևային էներգետիկան, արևային կայանի տեխնիկական նկարագիրը, ընկերության կողմից մշակված և արևային կայանների հետ ինտեգրված թվային և տեխնոլոգիական լուծումները:
  • Հասկանալ հաճախորդների կարիքներն ու պահանջները՝ ընկերության առաջարկներին համահունչ համապատասխան լուծումներ առաջարկելու համար:
  • Ընկերության CRM համակարգի լիարժեք տիրապետում և օգտագործում համաձայն ընկերության կանոնակարգի:
  • Բացահայտել նոր շուկաներ և հետևել շուկայի տեղաշարժներին, միևնույն ժամանակ տեղյակ լինել մրցակցային դաշտից:
  • Լիակատար տիրապետել ընկերության կողմից առաջարկվող ապրանքներին, լուծումներին և տեխնոլոգիաներին:
  • Համագործակցեք տեխնիկական թիմի հետ՝ հաճախորդների գոհունակությունն ապահովելու և վաճառքի հետ կապված ցանկացած խնդիր լուծելու համար:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն:
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ:
  • Աշխատանքային փորձ որպես վաճառքի մենեջեր կամ նմանատիպ պաշտոնում:
  • Արևային էներգետիկայի և էներգետիկ ՏՏ լուծումների լավ իմացություն, կամ պատրաստակամություն մասնակցելու դասընթացների այդ գիտելիքները ստանալու համար:
  • Բանակցություններ վարելու և հաճախորդների ներգրավվածությունը խթանելու կարողություն:
  • Հաճախորդի կարիքներին հարմարեցված PP պրեզենտացիա ստեղծելու և մատուցելու ունակություն:
  • Նախաձեռնող, անկախ, դինամիկ, արագընթաց միջավայրում գերազանցելու ունակությամբ:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում