Վաճառքի Մենեջեր
ԷՆԵՐՋԻՈւԱՅԶ
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
17.05.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական
սկսած 200,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Չի պահանջվում, Սկսնակ, Միջին, Փորձառու
Նկարագրություն
Փնտրում ենք մոտիվացված և եռանդուն վաճառքի մասնագետի՝ ENERGYWISE-ում մեր վաճառքի թիմին միանալու համար:
Պարտականություններ
- Աշխատանք պոտենցիալ հաճախորդների հետ՝ ներկայացնելու արևային էներգետիկայի և ընկերության լուծումների առավելությունները:
- Ընկերության կողմից առաջարկվող արևային կայանների և կից ծառայությունների վերաբերյալ ամբողջական և գրագետ տեղեկատվության տրամադրում։
- Առկա գործընկերների հետ կապի պահպանում:
- Աշխատանքի կազմակերպում համաձայն նախանշված վաճառքների պլանի:
- Վաճառքի գործընթացի բոլոր փուլերի գրանցում ընկերության CRM համակարգում:
- Մրցակիցների վերլուծություն:
- Հաճախորդների հայտնաբերում, բանակցությունների վարում, գործարքների կնքում, հաջողված մեթոդների ու մեխանիզմների փորձարկում և կիրառում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
- Հաղորդակցման գերազանց հմտություններ, կիրթ խոսելաոճ
- Նախաձեռնողականություն, առաջնահերթությունները սահմանելու կարողություն
- Թիմային վաճառքի մոդելով աշխատելու պատրաստակամություն
- Աշխատանք նախանշված մեթոդաբանությամբ
- Խիստ հետևողականություն վաճառքի խողովակի (ձագարի) փուլերի սահմանումներին
Հավելյալ նշումներ
Կազմակերպությունը տրամադրում է վարորդ և մեքենա, սեփական ավտոմեքենայով աշխատելու դեպքում ընկերությունը փոխհատուցում է վառելիքի ծախսը։