
Վաճառքի մենեջեր
Արզնի Թռչնաֆաբրիկա
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
24.06.2023
Քաղաք`
Աբովյան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական
450,000-800,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ`
Վեցօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Նկարագրություն
«Արզնի» թռչնաֆաբրիկան աշխատանքի է հրավիրում վաճառքի մենեջերների:
Պարտականություններ
- Իրագործել անմիջական ղեկավարի կողմից սահմանված վաճառքի պլանը:
- Ապահովել նոր հաճախորդների ներգրավում և վաճառքի ծավալների աճ:
- Հաստատել և պահպանել հաճախորդների հետ գործարար հարաբերություններ:
- Հաճախորդներին տրամադրել տեսականու վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն:
- Հետևել ապրանքների ճիշտ դասավորվածությանը վաճառակետերում:
- Հաճախորդներին տրամադրել տեղեկատվություն ընկերության կողմից կազմակերպվող ակցիաների վերաբերյալ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ վաճառքի բնագավառում
- Սեփական մեքենայի առկայություն
- Բանակցություններ վարելու կարողություն
- Պատասխանատվության զգացում և նախաձեռնողականություն:
Հավելյալ նշումներ
Աշխատաժամանակը նորմավորված չէ: Հասցեն` Կոտայքի մարզ, գ. Արզնի, Արզնի-Աբովյան խճ 5/2: