Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մենեջեր

Լենդ Մաստեր ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 21.06.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, Այլ
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Land Master ընկերությունը հանդիսանում է ոռոգման համակարգերի դիստրիբյուտոր և աշխատանքի է հրավիրում իր Aqua Master խանութ-սրահի համար Վաճառքի մենեջերի։

Պարտականություններ

  • Աջակցություն տնօրենին խանութ-սրահի և պահեստի հետ կապված աշխատանքներում
  • Պայմանագրերի, հաշիվ-ապրանքագրերի և այլ պաշտոնական փաստաթղթերի հետ աշխատանք
  • Վաճառքի գործընթացի կազմակերպում
  • Մասնավոր և մեծածախ հաճախորդների հետ աշխատանք
  • Երկարաժամկետ գործարար հարաբերությունների ստեղծում հաճախորդների հետ
  • Շուկայի ուսումնասիրություն, նոր պոտենցիալ հաճախորդների որոնում և ներգրավում
  • Ապրանքների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության տրամադրում
  • Վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումների կազմակերպում
  • Վաճառքի տեխնիկական գործունեության ապահովում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Վաճառքի գործընթացի կառավարման փորձ
  • Կառուցապատողների և ենթակապալառուների հետ աշխատանքային փորձը ցանկալի է
  • Ոռոգման, ջրամատակարարման, ջեռուցման համակարգերի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
  • Հաճախորդների հետ հաղորդակցության և սպասարկման փորձ
  • Հաշվապահական ծրագրերի իմացություն
  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ, 09։00-18։00։

Հետաքրքրված թեկնածուները կարող են կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ +37491645525։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում