Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մենեջեր

Formal

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 12.04.2024
Քաղաք` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ալյումինե և մետաղապլաստե կոնստրուկցիաների` դռների ու պատուհանների արտադրությամբ զբաղվող Formal ընկերությունը փնտրում է վաճառքի մասնագետի առկա և նոր գործընկերների հետ դրական գործարար հարաբերությունների ստեղծման և պահպան նպատակով:

Պարտականություններ

  • Զանգերի միջոցով առկա, նոր և պոտենցիալ գործընկերներին մատուցվող ծառայությունների հմտորեն ներկայացում,
  • Դրական գործարար հարաբերությունների ստեղծում, զարգացում և պահպանում,
  • Նոր հաճախորդների ներգրավում,
  • Վաճառքի ծավալների ընդլայնում,
  • Գնառաջարկների ներկայացում,
  • Վաճառքի գործընթացի կազմակերպում և վերահսկում,
  • Շուկայի մշտադիտարկում, համեմատական վերլուծությունների իրականացում, պահանջարկի բացահայտում,
  • Հաճախորդների հետ հետադարձ կապի պահպանում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում
  • Առնվազն 1 տարվա վաճառքի աշխատանքային փորձ
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ (գրավոր և բանավոր),
  • Գրագետ խոսք, արագ կողմնորոշում
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
  • MS Office փաթեթի իմացություն
  • Վարորդական իրավունք

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված թեկնածուներն իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել նշված էլ.հասցեին նշելով հաստիքի անվանումը:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում