Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մենեջեր

Վենդա ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 21.01.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Թեյ և սուրճ ներմուծող և արտադրող խոշոր ընկերությունն աշխատանքի է հրավիրում մենեջերի՝ ընկերության HoReCa վաճառքների պատշաճ կազմակերպման, առաջխաղացման ու պլանավորման նպատակով:

Պարտականություններ

  • Հանրային սննդի բնագավառի ուսումնասիրություն, սպառողների պահանջմունքների բացահայտում.
  • Վաճառքի ծավալների և հաճախորդների բազայի ընդլայման, սպասարկման որակի արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքների իրականացում.
  • Երկարաժամկետ համագործակցության ձևավորում հանրային սննդի բնագավառում առկա և պոտենցիալ հաճախորդների հետ.
  • Հանրային սննդի բնագավառում վաճառքների զարգացման խթանման ուղղությամբ իրականացնող գործընթացների իրականացում.
  • Ընկերության մյուս ստորաբաժանումների հետ համագործակցություն.
  • Կազմակերպված աշխատանքների և դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների կազմում ու տրամադրում տնօրինությանը.
  • Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ առաջադրանքների կատարում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն.
  • Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է.
  • Վաճառքի կազմերպման և խթանման, որակյալ սպասարկման գերազանց հմտություններ ու գիտելիքներ.
  • Արդյունավետ վաճառք իրականացնելու համար նոր ուղիների որոնման ունակություն.
  • Հաղորդակցման էթիկա և բանակցելու ճկունություն.
  • Պատասխանատվության բարձր զգացում.
  • Նախաձեռնողականություն, խնդիրները նկատելու և դրանց օպտիմալ լուծումներ առաջադրելու ունակություն.
  • Ամենօրյա համակարգված աշխատանքի կազմակերպման և ժամանակի ճիշտ կառավարման հմտություններ.
  • Թիմի հետ արդյունավետ աշխատելու ունակություն
  • Տեխնիկական հմտություններ/համակարգիչ և օժանդակ ծրագրեր/.
  • Լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն.

Հավելյալ նշումներ

Աշխանտանքային գրաֆիկը՝ երկուշաբթիից շաբաթ, 09:00-18:00:

Աշխատավարձի չափը մրցակցային է՝ կախված թեկնածուի փորձից և գիտելիքներից:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում