Վաճառքի մասնագետ (Անալիտիկ սարքավորումների)
Կոնցեռն-Էներգոմաշ ՓԲԸ
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր, Առողջապահություն, Բժշկություն
Վերջնաժամկետ`
31.03.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
Անալիտիկ և լաբորատոր սարքավորումների և դրանց լրակազմի, ռեագենտների ներկայացում և վաճառք:
Պարտականություններ
- Մատակարարված անալիտիկ և լաբորատոր սարքավորումների ծրագրավորում և ուսուցման կազմակերպում՝ սարքի/ծախսանյութերի շահագործման կանոնների, պայմանների, կիրառական և տենիկական խնամքի վերաբերյալ։
- Այցելությունների իրականացում՝ ընկերությունների սարքավորումների հետ կապված խնդիրների կարգավորման, խնամքի իրականացման, որակի վերահսկման չափումների և կարգաբերումների իրականացման նպատակով:
- Ուսուցումից հետո սարքավորումների անխափան աշխատանքի ընթացքին հետևելու նպատակով հեռախոսազանգերի և/կամ նամակագրության միջոցով հետադարձ կապի պահպանում։
- Անալիտիկ սարքավորումների սպասարկում, դրանց վերաբերյալ հարցերի պարզաբանում, աշխատանքային և ինժեներական խնդիրների վերացում, հեռախոսային խորհրդատվություն։
- Մրցույթների շրջանակներում տեխնիկական բնութագրերի թարգմանություն։
- Սարքավորումների շուկայի ուսումնասիրություն, համապատասխան սարքավորումների փնտրում, կապի հաստատում։
- Մրցութային գործընթացին մասնակցություն, գնային հաշվարկ, տեխնիկական բնութագրերի կազմում, մշակում։
Պահանջներ
- ԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝ Բարձրագույն՝ քիմիայի կամ ֆիզիկայի բնագավառներում
- ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ`Նվազագույնը՝ 1 տարվա աշխատանքային փորձ
- Անալիտիկ սարքավորումների աշխատանքին ներկայացվող պահանջների իմացություն
- Արդյունավետ հաղորդակցման և բանակցային հմտություններ
- Վաճառքի հմտություններ
- Թիմային աշխատանքի ունակություն
- Նվիրվածություն աշխատանքին և պատրաստակամություն
- Աշխատասիրություն և պարտաճանաչություն
- Պատասխանատվության զգացում
- Սթրեսակայունություն
- Համակարգչային գիտելիքները՝ MS Office, Outlook
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել նշված էլ հասցեին։
Հարցազրույցի կհրավիրվեն միայն վերը նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները։